News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Ռուսական կողմի հետ գազի գնի շուրջ բանակցությունները կսկսվեն տարվա վերջին։ Այդ մասին այսօր՝ հունիսի 11-ին կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում նշել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը։

Նշենք, որ վարչապետ Փաշինյանը ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը հանդիպելու է ՌԴ նախագահ Պուտինին։ Հարցին, արդյոք գազի գնի հարց կա՞ օրակարգում, նախարարը պատասխանել է. «Այս պահին ոչ։ Ռուսական կողմի հետ գազի գնի շուրջ բանակցություններն ըստ երեւույթին կսկսվեն տարվա վերջին՝ նոյեմբեր ամսին, քանի որ մենք տարվա վերջին ունենալու ենք պայմանագրի ավարտ»։

Հարցին, արդյոք զուգահեռ Իրանի հետ բանակցություններ տարվում են, Գրիգորյանը պատասխանել է. «Այս պահին ոչ։ Ես պատրաստվում եմ շուտով հանդիպել իրանական կողմի հետ։ Նրանց հետ գազ-հոսանք փոխանակման շուրջ աշխատանքներ ենք տանում։ Այս ամսվա վերջին կունենանք քննարկում եւ նախնական պատկերացումներ։ մենք երբեք չենք դադարեցնելու գազի եւ էլէներգիայի գնի էժանացման հետ կապված քննարկումները, որ պահին ունեցանք հնարավորություն, անպայման կունենանք նվազեցում։ Իրանական կողմի հետ քննարկումներ ենք ունենալու այսօրվա վիճակի շուրջ, գազ-հոսանք փոխանակման շուրջ, ծավալների մեծացման շուրջ քննարկումներ կլինեն, այլ հարց՝ գազի գնի ներկրման վերաբերյալ առայժմ նման նախաձեռնություն չունենք»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ում մինչեւ 2025թ. մտադիր են առաջին անգամ ատոմային էլեկտրակայան վերագործարկել
ԱՄՆ դաշնային կառավարությունը մտադիր է վերագործարկել ատոմային էլեկտրակայան...
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
«Հայկական Ատոմային էլեկտրակայան» -ն ու «Ռուսատոմ սերվիս»-ը ստորագրեցին հովացման համակարգերին առնչվող պայմանագիր
Ամբողջ ծրագիրը շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլով  է ներդրված…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
Գազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորում, Ալավերդիում, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Պորտուգալիայում կառուցվել է Եվրոպայի ամենամեծ արևային էլեկտրակայանը
Cerca-ն համալրված է ավելի քան 310 հազար երկդիմաց արևային մարտկոցներով...
Ամենաշատ