Friday, 19 04 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա

ՍԴ որոշումն առաջինը անարգել է իրենց միակ տղամարդ համարող Քոչարյանը՝ 1998 թվականին

Սահմանադրական դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի հիման վրա կայացրած որոշումը քաղաքական և փորձագիտական դաշտում լայն քննարկման առարկա դարձավ։

Արտախորհրդարանական ուժերից Հայ ազգային կոնգրեսն է անդրադարձել ՍԴ որոշմանն ու առհասարակ այդ դատարանի գործունեության լեգիտիմությանը։ Տարածված հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Սահմանադրությամբ կարևորագույն լիազորություններով և դերակատարմամբ օժտված ատյանի ոչ օրինակարգությունը սպառնում է վերածվելու քաղաքական և ընդհանրապես պետական ամբողջ համակարգի կայունությունը վտանգող մշտական գործոնի: Փաստացի գոյություն ունեցող վիճակի երկարաժամկետ պահպանումը, Սահմանադրական դատարանի լիազորությունների կատարմամբ առաջացող իրադրություններում, կարող է հանգեցնել իրավական քաոսի և պետական ինստիտուտների քայքայմանը»։

Արտախորհրդարանական ուժերից «Ժառանգություն» կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, մեկնաբանելով ՍԴ որոշումը, նշեց. «Ինչպես գիտեք՝ դեռ որոշումն ամբողջությամբ հրապարակված չէ, միայն վերջնահատվածն է հրապարակված։ Մենք սպասում ենք վճռի վերջնական հրապարակմանը, կունենանք քննարկում ու մեր տեսակետը կհայտնենք։ Հապշտապ արված եզրահանգումները վնաս են մեր պետականությանը»։

Մեր այն դիտարկմանը, թե «Ժառանգությունն» արդյոք կիսո՞ւմ է այն մոտեցումը, որ Սահմանադրական դատարանը դեռ ծառայում է նախորդ իշխանությանը, և նրա կայացրած որոշումները լեգիտիմ համարվել չեն կարող, Գրիգորյանը պատասխանեց. «Ընդհանրապես գործող Սահմանադրության հետ կապված կա լեգիտիմության խնդիր։ Այս  Սահմանադրությունը ընդունվել է  կեղծիքներով, և Հայաստանում թե՛ կառավարման և թե՛ սահմանադրական ճգնաժամի հիմքում ընկած է 2015 թվականին կեղծիքներով ընդունված Սահմանադրությունը։ Բայց օրինականության հաստատման գործում պետք է հետքայլ չլինի և Հայաստանում սկսված փոփոխությունների գործընթացը միայն ու միայն իրավական ճանապարհով լուծվի, որտեղ չպետք է տեղ ունենան դատարանների փակումը և մի շարք այլ հապշտապ որոշումներ, որոնք կատարվել են իշխանությունների կողմից»։

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության անդամ Պետրոս Մակեյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, մեկնաբանելով ՍԴ-ի որոշումը, ասաց. «Սահմանադրական դատարանի անդամների մեծ մասը, բացառությամբ վերջում ընտրված մեկ-երկուսի, հանցակից են Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի բանդային։ Փաստագրական մի բան ևս նշեմ՝ 1998 թվականի հունիս-հուլիս ամիսներին «Հայրենիք» պատգամավորական խումբը նախաձեռնեց և դիմեց Սահմանադրական դատարան «ԱրմենՏելի» 24 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու, ՍԴ-ն բավարարեց ու ճանաչեց հակասահմանադրական։ Հետո երբ մենք նախաձեռնեցինք փոխել այդ օրենքը, Ռոբերտ Քոչարյանը թույլ չտվեց, այսինքն՝ առաջինը հենց ինքն է ՍԴ որոշումն առ ոչինչ արել»։

Ինչ վերաբերում է այս որոշմանը, ապա ըստ Մակեյանի՝ այն որևէ արժեք չունի. «ՍԴ որոշումն առաջինը 1998 թվականին արհամարհել է իրենց միակ տղամարդ համարող Ռոբերտ Քոչարյանը։ Իրենց ընդունածն առ ոչինչ է, ասել լեգիտիմ՝ կնշանակի գնահատական տալ։ Իրենք այդ բանդայի հետ հանցակից են»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում