News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Լիդիան Արմենիա» ընկերությունը մեր առաջարկը մերժեց եւ մենք ստիպված ենք այլ ճանապարհով գնալ։ Այս  մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ամուլսարի շահագործման խնդրին։

«Լիդիանի հետ խոսել ենք նույնը, ինչ-որ նախկինում ենք խոսել , ես ասել եմ, որ մեր վերջնական դիրքորոշումը պետք է հիմնված լինի փաստերի վրա, եւ ցավոք ընկերությունը  հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին, երբ որ ես Ջերմուկում էի, ես առաջարկեցի, որպեսզի համագործակցենք, որպեսզի փաստերի շուրջ կարողանանք ընդհանուր եզրակացության գալ , բայց ցավոք նրանք մերժեցին, եւ մենք հիմա ստիպված ենք այլ ճանապարհով գնալ եւ, ըստ էության, մեզ պետք է միջազգային անառարկելի հեղինակություն ունեցող կազմակերպության եզրակացություն եւ ընդ որում կարծում եմ՝ 2  հարցի պետք է  պատասխան ստանանք գոնե  ինձ այդ երկու հարցն է առանձնապես հուզում՝  ինչքանով է նախագիծն անվտանգ Սեւանի համար եւ ինչքանով է նախագիծն անվտանգ Ջերմուկի ջրերի եւ ընդհանրապես ջրահավաք ավազանի համար»,-ասաց Փաշինյանը։

Վարչապետն  ասաց որ այս պահին իրենք ընկերությունից ոչ դրական, ոչ բացասական կամ չեզոք պատասխան չունեն եւ իր կարծիքով իրենք պետք է համաձայնեն այն հարցի շուրջ, որ Ամուլսարի շահագործել- չշահագործելու հարցը կապված է հենց այս խնդրի հետ։

«Եթե պարզվի, որ անվտանգ է Սեւանի համար եւ Ջերմուկի ջրերի եւ ջրահավաք ավազանի համար, մենք  հաշվի առնելով ստեղծված իրավիճակը եւ մեծ ծավալի ներդրումները, մենք հնարավորություն կտանք, որ շահագործվի հանքը։ Եթե պարզվի, որ վտանգ կա, մենք այլ ճանապարհով կգնանք»,-ասաց վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
«Էդվանստ այթի տեքնոլոջիս»-ը և «Քորասոֆթ Սոլուշնս»-ը ներառվեցին «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում
«Էկոս» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և նորարարական տեխնոլոգիաների...
Կառավարությունը սահմանեց թեմատիկ հարկային ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում ընդունեց որոշում, որով...
Ամենաշատ