2606 դիտում
14:57 20-10-2018
Բելառուսում աղջիկը խանգարել է նախագահական ավտոշարասյան ընթացքին
Բելառուսական Գրոդնոյում ճանապարհն անուշադիր հատող աղջիկը խանգարել է նախագահական ավտոշարասյան ընթացքին, փոխանցում է newgrodno.by-ը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի Գրոդնո այցելության նախօրեին ժամանել էր նախագահական ավտոշարասյունը: Մի քանի ավտոմեքենաներ ազդանշանային լուսարձակներով ընթացել են Գորկու փողոցի ուղղությամբ՝ ըստ Լուկաշենկոյի ենթադրվող երթուղու:
Տեսահոլովակը տրամադրել է newgrodno.by-ի ընթերցողներից մեկը: Նա զգայականորեն է արձագանքել միջադեպին եւ հետիոտնին կոչ է արել ավելի աչալուրջ լինել նույնիսկ լուսացույցի անցումը թույլատրող ազդանշանից հետո:
Ավտոշարասյունը պետք է անցներ «Ոսկե հորթ» ռեստորանի մոտ գտնվող խաչմերուկով: Այն պահին երբ շարասյունը փողոցով անցնում էր, վառվել է լուսացույցի կանաչ լույսը: Աղջիկը, ում համար, ըստ երեւույթին, բացարձակապես միեւնույն էր, թե ով է ընթանում, սկսել է փողոցն անցնել: Նման անուշադրության պատճառն, ամենայն հավանականությամբ, ականջակալներն էին եւ ճանապարհային իրադրության թերագնահատումը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
17094 դիտում
20:40 04-03-2018
Կիսամերկ աղջիկը փորձել է Բերլուսկոնիին խանգարել քվեարկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1152 դիտում
11:20 11-10-2015
Բելառուսում մեկնարկել են նախագահական ընտրությունները
2200 դիտում
14:04 09-08-2020
Բելառուսում այսօր մեկնարկել են նախագահական ընտրությունները
Այս բաժնից
766 դիտում
18:43 21-04-2024
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
493 դիտում
17:33 21-04-2024
Պաղեստինը քննադատում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան որոշումը