×


«Արտավազդ 2022»-ի հաղթողներն ու ամուսնության առաջարկը բեմում

Ետնաբեմում ջերմ ողջագուրումներ եւ սպասումներ, իսկ բեմում՝ հույզեր ու շնորհավորանքներ. Թատրոնի միջազգային օրն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացվեց 21-րդ «Արտավազդ» մրցանակաբաշխությունը: Այս տարի այն նվիրված էր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակին:

Թատերական գլխավոր իրադարձության անցուդարձին հետեւել է BRAVO.am-ը։


Միջոցառման մեկնարկին Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, շնորհավորելով գործընկերներին, նշել է.«Աշխարհի թատերական հանրությունն առանձնակի ոգեւորությամբ է տոնում այս օրը, մենք` Հայաստանի թատերական գործիչներս, եւս վաստակել ենք այդ իրավունքը։ Համոզված եմ, որ այս իրադարձությունը կհաստատի հայ ժամանակակից թատրոնի հետաքրքիր զարգացումներն՝ արդեն մեծ վաստակ ունեցած մարդկանց կողքին ներկայացնելով նոր դեմքեր»:


Նախորդ տարվա ընթացքում կյանքից հեռացած գործընկերներին վերհիշելուց հետո հայտարարեցին մրցանակակիրներին, որոնց որոշել էին մրցանակաբաշխության փորձագետները։ Կազմն այս տարի այսպիսին էր՝ արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Նարինե Սարգսյան, ՀՀ ժող․ արտիստ Վահե Շահվերդյան,  դրամատուրգ Գուրգեն Խանջյան, Առաջին ալիքի գործադիր տնօրենի տեղակալ, գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյան, կոմպոզիտոր Վահե Հայրապետյան, բեմադրիչ Գոռ Մարգարյան, վաստակաշատ մենապարող Հրաչյա Բադալյան։ Թատերական երեկոյի բեմադրիչն Արթուր Մանուկյանն էր:


Օրը հագեցած էր հույզերով, որոնք միայն մրցանակների համար չէին. երիտասարդ դերասան Դավիթ Աբրահամյանը  բեմում ամուսնության առաջարկություն արեց դերասանուհի Ժաննա Քոչարյանին։

Մշտապես ամենաքննարկվող «Լավագույն դերասանուհի» եւ «Լավագույն դերասան»  մրցանակներին արժանացան Մարիամ Ղազանչյանը («Երեք քույր» (Մաշա), Հ. Թումանյանի անվ. տիկնիկային թ.), Ելենա Վարդանյանը («Գարդենիա» (I կին), Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական թ.) եւ Արթուր Կարապետյանն(«Ներոն եւ Սենեկա», (Ներոն), Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն) ու Սենիկ Բարսեղյանը («Կեսարի խրախճանքը» (Ներոն), Կամերային թ.):


ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարությանը արժանացավ Ավետ Ավետիսյանի անվան հատուկ մրցանակի։

«Արտավազդ 2022» թատերական մրցանակաբաշխությանը մրցանակներ հանձնվեցին 17 անվանակարգերում.

«Լավագույն մանկական ներկայացում»

«Կոկորդիլոսը» (Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն, բեմադրիչ՝ Աղասի Մելքոնյան)


«Լավագույն երիտասարդ դերասանուհի»

Էվա Խաչատրյան  (կին, «Հինգ պատմություն սիրո մասին», Կամերային թատրոն)

«Լավագույն երիտասարդ դերասան»

Գոռ Համբարձումյան  (Արգանտ, «Սկապենի արարքները», Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական թատրոն)

Հարություն Սարգսյան (Մաք, «…եւ նորից գարուն», Ս. Սարգսյանի անվ. համազգային թատրոն)


«Լավագույն երիտասարդ բեմադրիչ»

Մերի Մարգարյան  («Ճախրող լամպը», Ս. Սարգսյանի անվան համազգային թատրոն)

«Լավագույն երիտասարդական ներկայացում»

«Երեք քույր» (Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն, բեմադրիչ` Սամսոն Մովսեսյան)


Թատերարվեստին անբասիր ծառայության համար

ՀՀ վաստակավոր արտիստ  Հարություն Մովսիսյան (Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն)
 
ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետա Բաբայան (Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն)
   
ՀՀ վաստակավոր արտիստ Հայկուհի Խուդավերդյան (Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն)

Դերասանուհի Տիգրանուհի Տեր-Մարկոսյան (Հ. Պարոնյանի անվան թատրոն)

Հանդերձապահ Սվետլանա Կոնստանտինովա («Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոն)


«Լավագույն թատերագիտական հոդված»

«Հաջողված թռիչք», Քրիստինե Պողոսյան

«Լավագույն սցենոգրաֆիա»

Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյան («…եւ նորից գարուն», Ս. Սարգսյանի անվան համազգային թատրոն)


 «Երաժշտության լավագույն հեղինակ»

Վահե Գրիգորյան («Կեսարի խրախճանքը», Կամերային թատրոն)

«Երկրորդ պլանի լավագույն դերասան»

Էդգար Քոչարյան (Վեստ Սարգիս, «Երկիր հայրենի», Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոն)

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»

Հասմիկ Սուվարյան (Բագիրա, «Մաուգլի», Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոն)

Արմինե Անդրեասյան (Միսս Մարթա,  «…եւ նորից գարուն», Ս. Սարգսյանի անվան համազգային թատրոն)


«Լավագույն պլաստիկ ներկայացում»

«#44» («Նարեկ»  պարային համույթ, խորեոգրաֆներ` Արման Ջուլհակյան եւ Արա Ասատուրյան)

«ՍինSIN» (Մնջախաղի թատրոն, բեմ.` Կարեն Խաչատրյան)

«Լավագույն ներկայացում»

«Համլետ» (Կամերային թատրոն, բեմադրիչ` Արա Երնջակյան)


«Հատուկ մրցանակ»    

Կապանի Ա. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնին

Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնին՝ «Մաուգլի» ներկայացման համար (բեմադրիչ՝ Լյուդվիգ Հարությունյան)

Մրցանակաբաշխությունն իրականություն է դարձրել Հայաստանի թատերական գործիչների միությունը՝ Երեւանի քաղաքապետարանի հովանավորությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության եւ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության աջակցությամբ։

Տեքստը՝ Արմինե Բրսոյանի
Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին