Thursday, 25 04 2024
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա

Ամուլսարի առո՞ւմը, թե՞ իշխանության նահանջ՝ պաշտոնանկություններով

Նիկոլ Փաշինյանի՝ Ջերմուկ կատարած այցից հետո նախկին համակարգին մոտ կանգնած գործիչները սկսել են կանխատեսումներ անել՝ վարչապետի հնարավոր նահանջի մասին։ Նրանք կանխատեսում են, որ Նիկոլ Փաշինյանը հետ է կանգնելու հանքի շահագործման օգտին արած իր հայտարարությունից՝ մեղքը բարդելով ՔԿ-ի և «Էլարդի», ինչպես նաև՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա։

Բնության մեջ ցանկացած վարկած տեղ ունի, նաև՝ այս մեկը, ու այդ պարագայում իսկապես պետք է սպասել պաշտոնանկությունների իշխանության վերնախավում, որովհետև միջազգային գործընկերների մոտ պետությունն, այսպես ասած, իր դեմքը փրկելու խնդիր ունի։ Բացի այդ՝ գործադիր իշխանության ցանկացած խնդրահարույց որոշում կայացվում է բազմաշերտ ու երակարատև քննարկումների արդյունքում, որի ընթացքում լինում են լոբբիստներ ու ընդդիմախոսներ՝ բառի դրական իմաստով։ Եթե քննարկվող խնդիրն ունենում է հանրային մեծ հնչեղություն, ապա որոշումները կամ շրջադարձերը հաճախ են ուղեկցվում աղմկոտ պաշտոնանկություններով։ Սա քաղաքական օրինաչափություն է, որը գործում է աշխարհի գրեթե բոլոր երկրներում։

Մյուս կողմից՝ նախկին համակարգի ներկայացուցիչների պնդումներն առարկայական հիմքեր չունեն։ Ջերմուկի այցին հանգամանալից հետևել ենք նաև մենք ու անկեղծ ասած՝ չենք հանգել տպավորության, թե վարչապետը վերանայելու է օգոստոսի 19-ի իր հայտարարությունը։ Հակառակը՝ մի շարք դեպքերում անթաքույց տպավորություն էր, որ Նիկոլ Փաշինյանն ակտիվորեն առաջ է տանում հանքի շագործման թեզը։

Եթե ճիշտ է մեր ենթադրությունն, ապա ակտուալ է դառնում մյուս հարցադրումը՝ ինչպե՞ս է Փաշինյանի կառավարությունը հետամուտ լինելու հանքի շահագործմանը, եթե Ամուլսարի ճանապահը փակված է, իսկ բնապահպանական ճակատի ակտիվիստները փոխզիջման որևէ ցանկություն չունեն ու պնդում են, թե սարը հանքի չի վերածվելու։

Սեպտեմբերի 11-ին լրանում է վերջնաժամկետը, որից հետո «Լիդիան Արմենիան» Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվություն չստանալու դեպքում կարող է դիմել միջազգային արբիտրաժային դատարան:

Ըստ որոշ լուրերի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ մինչև այդ ժամկետը ինքը հանքավայրը կազատի ցուցարարներից և կապահովի ընկերության բնականոն գործու¬նեության համար անհրաժեշտ պայմաններ:

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ոստիկանական գործողու-թյունները կսկսվեն սեպտեմ¬բերի 4-ից՝ այն հաշվարկով, որ մեկ շաբաթվա ընթացքում ամեն ինչ ավարտված լինի։

Մյուս կողմից՝ հայտնի է դարձել, որ Շրջակա միջավայրի նախարարությունը մինչև սեպտեմբերի 4-ը որոշում կկայացնի՝ արդյոք Ամուլսարի հանքի շահագործման նոր ՇՄԱԳ պե՞տք է արվի, թե՞ ոչ։ «Օրենքով սահմանված կարգով հանձնարարականը կշրջանառվի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների մեջ, արդյունքները կամփոփվեն և եզրակացությունը կներկայացվի վարչապետի աշխատակազմին», – ասել է նախարարության մամուլի խոսնակ Արմեն Վարդանյանը:

Այլ խոսքով՝ սեպտեմբերի 4-ը այն նշանային ամսաթիվն է, որից սկսած՝ իշխանությունը պետք է դիմի ակտիվ գործողությունների, եթե, իհարկե, Ամուլսարի հանքը շահագործելու քաղաքական որոշում կայացվի։

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն արդեն տարակուսանք են հայտնում թե ինչո՞ւ է ոստիկանությունն այդքան մեծ կենտրոնացում կատարում Ջերմուկում։ Եթե բնապահպանների հետ բանակցություններն արդյունք չտան, հանրավո՞ր է Ջերմուկում Իջևանի սցենարի կրկնությունը։

Լեգիտիմ իշխանույթյունն, իհարկե, հարկադրանքի դիմելու քաղաքական մանդատ ունի, մյուս կողմից՝ Ամուլսարի իրավիճակն արմատապես տարբեր է Իջևանի «խռովությունից»։

Ապօրինի անտառհատումների անթույլատրելիության հարցում հանրային կոնսենսուս գոյություն ուներ, և իշխանության ձեռքերը Իջևանում միանգայան ազատ էին։ Նույնը հնարավոր չէ պնդել Ամուլսարի հարցում։

Նախ՝ բնապահպանական ճակատի պահանջները՝ անկախ բովանդակությունից ու ընդունելի լինել-չլինելու հանգամանքից, լեգիտիմ են, հետո՝ Ամուլսարի հարցում չկա կոնսեսնսուս։ Դա մի կողմից հուշում է, որ Ամուլսարը չի կարող դառնալ նոր հեղափոխության առիթ, մյուս կողմից՝ իշխանությունը կաշկանդված է կոշտ միջոցների դիմելու հարցում, որովհետև հանքի շահագործման ընդդիմախոսներն ունեն հանրային որոշակի աջակցություն։

Սրան հավելենք կարևոր մի հանգամանք ևս։ Իջևանի իրադարձությունները, մեծ հաշվով, տեղավորվում էին հին ու նոր համակարգերի հարկադրության համտեքստում, Ամուլսարի պարագայում միանգամայն այլ իրավիճակ է, որովհետև հակադրության երկու կողմերում հեղափոխության ակտիվ մասնակիցներն են։

Ահա այսպիսի բարդ իրավիճակ է ստեղծվել Ամուլսարի շուրջ, որը կառավարությունից պահանջում է կրեատիվ, ոչ ստանդարտ մոտեցումներ, հակառակ պարագայում՝ այս հարցն իսկապես կարող է դառնալ քաղաքական ճգնաժամի պատճառ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում