Tuesday, 23 04 2024
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ

Սերժ Սարգսյանը և մյուսները դեռևս չեն հեռացել իշխանությունից. մեծ վտանգներ եմ տեսնում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը։

– Պարոն Գրիգորյան, օգոստոսի 17-ին մեծ հանրահավաք է տեղի ունենալու Հանրապետության հրապարակում, նույն ժամին հանրահավաքներ են կայանալու նաև ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իսպանիայում և այլ երկրներում։ Ձեզ մոտ՝ Սլովակիայում, ինչ-որ բան նախաձեռնվելո՞ւ է։

– Ես այդ հանրահավաքին բացարձակ դեմ եմ, և ոչ միայն չենք կազմակերպի հանրահավաք, այլև մենք կարծում ենք, որ չի կարելի երկրի ղեկավարումը վերածել շոուի։ Վարչապետը պարտավոր է 100 օրն անցնելուց հետո նորմալ մամուլի ասուլիս կազմակերպել և պատասխանել բոլորին հուզող հարցերին։ Եթե վարչապետը խուսափում է մամուլի ասուլիս կազմակերպելուց, ուրեմն այլ նպատակներ է հետապնդում։ Հետհեղափոխական երկրներում, ինչպես, օրինակ, Կուբայում, Ֆիդել Կաստրոն երկիրը շարունակեց ղեկավարել միտինգներով և երկիրը կործանեց։ Բոլորս գիտենք, թե ինչով ավարտվեց Կուբայի պատմությունը։ Հիմա մենք վերցրել ենք ա՞յդ ուղղությունը, ես դրան բացարձակ դեմ եմ։ Ես կարծում եմ, որ երկրի առաջ շատ կենսական խնդիրներ են կանգնած, որոնք լուծում են պահանջում։ Հակառակ դեպքում այս կառավարությունը մի քանի ամսվա կյանք ունի, ոչ ավելի։ Ես դեմ եմ այլևս որևէ հանրահավաքով հարցեր լուծելուն։

– Պարոն Գրիգորյան, Դուք հակահեղափոխության վտանգներ չե՞ք տեսնում Հայաստանում՝ հաշվի առնելով նաև Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը, նրա շուրջ որոշ ուժերի հնարավոր մոբիլիզացիան։ Նախկինում Դուք կողմ էիք Քոչարյանի՝ քաղաքականություն վերադարձին։

– Հակահեղափոխության հիմքեր չեմ տեսնում, որովհետև ես հեղափոխության հիմքեր չեմ տեսել։ Հեղափոխություն չի եղել մեր երկրում, տեղի է ունեցել իշխանափոխություն։ Եթե հեղափոխություն կատարված լիներ, ապա ցրված կլիներ խորհրդարանը, և բանտում կլիներ Սերժ Սարգսյանը։ Առաջին հանցագործը, որին պետք էր բանտարկել, Սերժ Սարգսյանն է։ Դուք գիտե՞ք, որ 2013 թվականին մենք պայքարել ենք Սերժ Սարգսյանի իշխանության դեմ։ Հաջորդը՝ բացառիկ սխալ տպավորություն է ստեղծվել, թե ես կողմ եմ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադարձին, և գուցե մտածել են, որ ես երազում եմ, որ Քոչարյանը լինի երկրի առաջին դեմք։ Դա հիմարություն է, որը հիմնականում կարճատեսության պատճառով մարդիկ չեն կարողացել հասկանալ: Իմ ցանկությունը հստակ էր. Քոչարյանի միջոցով ազատվել Սերժ Սարգսյանից: Չէ՞ որ նրա «շնորհիվ» ծնվել էր Սերժ Սարգսյան նախագահը, որը հանցագործություն էր Քոչարյանի կողմից: Ես մտածում էի Քոչարյանի միջոցով Սերժ Սարգսյանին վերացնել, որից հետո մենք կընտրեինք այն իշխանությունը, որն այսօր էլ եմ պատրաստ առաջարկելու։ Իմ առաջարկն արհեստավարժների իշխանությունն է։ Հիմա էլ ես պատրաստ եմ Նիկոլ Փաշինյանի ոչ արհեստավարժ կառավարության փոխարեն առաջարկել արհեստավարժների կառավարություն, ուր պաշտոններ կստանան մասնագիտական որակներից, ոչ թե կուսակցական պատկանելությունից ելնելով։ Իմ առաջարկությունը 2013 թվականից մինչև այսօր անփոփոխ է. ես դեմ էի Սերժ Սարգսյանի ազգադավ կառավարությանը, որի մեջ, սակայն, կային պրոֆեսիոնալներ, ես դեմ եմ Նիկոլ Փաշինյանի մանկապարտեզային կառավարությանը. բացառությամբ մեկ-երկու արհեստավարժների՝ մնացածը խնամիական կապերով են նշանակված, ով քայլել է ՔՊ-ի հետ, նա ստանում է պաշտոն, կամ գոնե պետք է լինի Նիկոլի երեխաների դասատուն։ Մի՞թե սա է մեր երկիրը փրկելու ուղին։ Սա կործանման տանող ուղի է։ Իսկ որտե՞ղ է Սերժ Սարգսյանը, որտե՞ղ են մեր խայտառակ դեսպանները, որոնց շնորհիվ մենք շարունակում ենք մեր պարտվողական քաղաքականությունն արտաքին աշխարհում, ովքեր հայտնի առևտրականներ են։ Օրինակ՝ Չեխիայում և Սլովակիայում դեսպան Տիգրան Սեյրանյանը, ով փողեր լվանալով է զբաղվել, և այլն։ Ինչո՞ւ նա չի կպնում այս մարդկանց։ Ի՞նչ եղավ Վանեցյանի հայտարարությունն առ այն, որ դեսպանը փողերի լվացմամբ է զբաղվել։ Վանեցյանը միավորներ հավաքեց իր այդ հայտարարությամբ, իսկ ի՞նչ եղավ այդ հայտարարությունից հետո…

– Դաշնակցության՝ վերջին օրերի քաղաքականության հետ կապված մտահոգություններ չունե՞ք։ Մասնավորապես, նրանք չեն բացառում Քոչարյանի հետ հնարավոր համագործակցությունը։

Ճիշտն ասած, ես շատ մեծ վտանգներ եմ տեսնում ոչ սկզբունքային քաղաքականության մեջ։ Շատ եմ հարգում դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանին, ով չափազանց պրոֆեսիոնալ է, բայց նրա գործընկերների՝ վերջին տարիների քաղաքականությունը ես ոչ միայն քննադատել եմ, այլև շարունակում եմ քննադատել։ Ես չեմ կարծում, որ քաղաքականությունը կարելի է թաշկինակ դարձնել և ցանկացած պահի փոխել ուղղվածությունը, գաղափարները, գործընկերներին։ Ես դա համարում եմ ապազգային մոտեցում։ Եթե նրանք միանում են Փաշինյանին, պետք է ունենային գաղափարական կապ, որը չկար, և ես դա համարում եմ չափազանց սխալ։ Հիմա եթե հեռանում են Փաշինյանից, ես դա համարում եմ կրկնակի սխալ։ Ինչպե՞ս կարելի է մի քանի ամսվա մեջ փոխել կողմնորոշումները։ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի խնդրին, կարծում եմ, որ խայտառակություն էր թե՛ նրան բռնելը, թե՛ բաց թողնելը. կա՛մ պետք է չվերցնեին, կա՛մ էլ, եթե վերցրել էին, պետք է մտածեին՝ ինչ են անում, գործը պետք է պատրաստեին այնպես, որ ստիպված չլինեին բաց թողնել։ Ես կարծում եմ, որ Մարտի մեկի գործով պետք էր վերցնել Լևոն Տեր-Պետրոսյանին, որը սահմանադրական կարգ է խախտել, իսկ Ռոբերտ Քոչարյանին պետք է ներկայացնել լուրջ հանցակազմ առ այն, թե ինչ իրավունքով է Հայաստանի պղնձի և մոլիբդենի հարստությունը գնում արտասահման։ Ես հայտարարում եմ, որ ազգադավ քաղաքականություն է վարվել։ Եվ մեծագույն հարստությունը, որը կարող էր պահվել մեր երկրում, գնում է գերմանական ընկերություններին։

– Դուք Մարտի մեկի հետ կապված այսպիսի մեկնաբանությամբ փորձում եք արդարացնե՞լ Ռոբերտ Քոչարյանին։

– Բացարձակ չեմ արդարացնում և երբեք չեմ եղել նրա հետ մտերիմ: Նա տասը տարի ղեկավարել է երկիրը, բայց ես երբեք նրա հետ չեմ շփվել, թեև մեծաքանակ պատվիրակություններ եմ բերել, և հանդիպումներ եղել են: 98-ից եղել եմ Կարեն Դեմիրճյանի կողմնակից և համարել եմ մեծագույն հանցագործություն ընտրությունների կեղծումը։ Կարեն Դեմիրճյանը մեր երկրի ապագան կարող էր լինել, քանի որ արհեստավարժ էր, Քոչարյանին դեմ եմ եղել հենց սկզբից, չնայած նա տնտեսական բարձր ցուցանիշներ է ունեցել: Կարծում, որ այսօր պետք է, այնուամենայնիվ, հասկանալ բոլոր երեք նախագահների կատարած սխալները և արդար դատել նրանց:

Եթե այսօր որևէ մեկին թվում է, թե տեղի է ունենալու հակահեղափոխություն, խորը մոլորության մեջ է։ Հակահեղափոխություն չի կարող լինել, հակահեղափոխություն կարող է լինել այն դեպքում, երբ կատարվել է հեղափոխություն: Մեզ մոտ կատարվել է իշխանափոխություն։ Արդյունքում, օրինակ, «Նաիրիտ»-ի հետ կապված մեր գործունեությունը ինչպես կասեցվում էր Սերժի օրոք, շարունակում է նաև այսօր՝ Նիկոլ Փաշինյանի օրոք։ Այո, նույնը հիմա է կատարվում։ Իսկ գիտե՞ք, որ մեր աուդիտը դեռ չենք սկսել, օգոստոսի մեկից սկսել ենք պայմանագրեր կնքել և պետք է մարդկանց վճարեինք օգոստոսի համար, բայց մինչև հիմա աուդիտը չենք սկսել։ «Նաիրիտ»-ը մեր հոլդինգի առաջ դեռ փակ է։ Եվ իշխանության մեջքին կանգնած մարդիկ, Սերժ Սարգսյանը և մյուսները դեռևս չեն հեռացել իշխանությունից։ Որտե՞ղ եք տեսնում հեղափոխություն… Սերժ Սարգսյանը մի՞թե բանտում է, ՀՀԿ-ն ցրվե՞լ է, Լևոն Տեր-Պետրոսյանը և այլք պատժվե՞լ են… ոչ մեկը չի պատժվել։ Չկա ԱԱԾ, չկա ՀՔԾ, կա թույլ բեմադրված շոու, և սա շատ շատերն այսօր զգում են։ Եվ էյֆորիան որոշ ժամանակ անց կանցնի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում