Saturday, 20 04 2024
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում

Պարտքի պատճառով սանիկը դանակահարել է քավորին

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ավարտվել է Բագրատ Ա.-ի գործի դատական քննությունը:

Նախաքննական մարմինը Բագրատին մեղադրանք էր առաջադրել սպանության փորձ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 25-ամյա Բագրատը դանակի 7 հարվածով փորձել էր սպանել իր հարսանիքի քավորին: Քավորի ու սանիկի հարաբերությունները վատացել էին գումարային խնդիրների պատճառով:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի օգոստոսին Բագրատը դիմել էր քավորկնոջը՝ ասելով, թե գումարի կարիք ունի: Նա խնդրել էր, որ քավորկինն իր անունով «Այֆոն 6» ձեռք բերի ապառիկով՝ ասելով, թե հեռախոսը ցանկանում է վաճառել, լուծել գումարային խնդիրները: Բագրատը խոստացել էր անձամբ ապառիկի վճարումները կանոնավոր կատարել ու խնդիրներ չառաջացնել:

Քավորկինը չէր մերժել, հեռախոսն իր անունով գնել ու հանձնել էր սանիկ Բագրատին: Վերջինս մի քանի ամիս հետո դրժել էր խոստումը, բանկային վճարումները չէր կատարել, ինչի պատճառով սանիկ-քավորական հարաբերությունները լարվել էին:

2016 թվականի նոյեմբերի լույս 13-ի գիշերը՝ ժամը 1-ն անց 15-ի սահմաններում Խորենցու 2-րդ նրբանցքում քավորը՝ Արտյոմ Բ.-ն, հանդիպել է սանիկին՝ Բագրատ Ա.-ին: Նրանց միջև հիշյալ խնդրի վերաբերյալ վեճ, ապա կռիվ է առաջացել, որի ժամանակ, ըստ մեղադրանքի, քավորին սպանելու դիտավորությամբ իր մոտ եղած դանակով Բագրատը 7 անգամ հարվածել է Արտյոմի կրծքավանդակի, որովայնի, ձախ ձեռքի շրջաններին՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս:

Ըստ մեղադրանքի՝ Բագրատն իր դիտավորությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքով պայմանավորված՝ տուժողի օգնության կանչերը լսել են մոտակայքում ծառայություն իրականացնող ոստիկանները, վրա են հասել, տուժողին անմիջապես տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ցուցաբերված բուժօգնության շնորհիվ տուժողի կյանքը փրկվել է:

Դատարանը հաստատված է գնահատել հետևյալ փաստական հանգամանքները: 2011 թվականին Բագրատը մտերմացել , ապա փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է մտել Դ.-ի հետ: Նրանց հարսանիքի քավորը Դ.-ի ընկերուհու ամուսին Արտյոմն է եղել:

Փաստական ամուսնության ընթացքում՝ 2015 թվականի օգոստոսին ծնվել է Բագրատի զավակը: Բագրատը ճանաչել է հայրությունը: Քավորկնոջ անունով ապառիկ հեռախոս ձեռք բերելու, ապա բանկային պարտավորությունները պատշաճ չկատարելու պատճառով վատացել են քավորի ու սանիկի հարաբերությունները:

2016 թվականի նոյեմբերի 12-ին, ժամը 20-ից սկսած՝ Բագրատը Երևանում ժամանակ է անցկացրել ընկերուհու՝ Է.-ի հետ: Նրանք գնացել են Պարոնյան փողոցում գտնվող խորտկարան, ընթրել են, կեսգիշերին դուրս են եկել խորտկարանից ու ընկերուհուն պատկանող մեքենայով գնացել են Խորենացի փողոց:

Ընկերուհու տնից ոչ հեռու կանգ են առել, մեքենայի մեջ զրուցել են: Այդ ժամանակ իր մեքենայով անցել է քավոր Արտյոմը: Նա մոտեցել է Բագրատի ընկերուհու մեքենային, Բագրատին առաջարկել է իջնել մեքենայից ու խոսել:

Բագրատն իջել է, ընկերուհին մեքենայով հեռացել է:

Բայց հանդարտ խոսակցություն չի ստացվել քավոր-սանիկի միջև: Նրանք վիճել են, որի ընթացքում Բագրատն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Արտյոմին, ծանր վնասվածքներ է պատճառել, որոնք ուղեկցվել են կրծոսկրի, առպատային թերթիկի, որովայնամզի վնասումով, հեմոթորաքսով, հետորովայնամզային արյունահավաքով, խորանիստ մկանների վնասումով:

Տուժողն օգնություն է կանչել, այդ կանչերը լսել ու վրա են հասել մոտակայքում ծառայություն իրականացնող ոստիկանները: Նրանք Արտյոմին տեղափոխել են հիվանդանոց, իսկ դեպքի վայրից հեռանալ չհասցրած Բագրատին բռնել ու բերման են ենթարկել ոստիկանություն:

Դեպքի ժամանակ տուժողի հետ կռվելիս քերծվածքներ է ստացել նաև Բագրատը: Տուժողին դանակահարելու ընթացքում Բագրատը դանակով վնասել է նաև սեփական ձեռքը՝ իր առողջությանը պատճառելով թեթև վնաս:

Բագրատ Ա.-ն դատարանում հայտնել է, թե դեպքի պահին ինքն ու Արտյոմը խոսել, իրար չեն հասկացել, սկսել են կռվել: Ինքը դանակ է հանել գրպանից ու խփել է Արտյոմին: Նա կռացել է, ինքը մոտեցել է, որ օգնի, բայց նա ասել է՝ գնա: Ինքը նկատել է, որ մարդիկ են մոտենում: Հասկացել է, որ նրան կօգնեն, ու դանդաղ քայլերով փորձել է հեռանալ:

Ինքը չի հասկացել՝ ինչ է կատարվել, ինչու է ինքը մի քանի անգամ հարվածել Արտյոմին: Դա եղել է պահի ազդեցության տակ: Երբ ոստիկանները բռնել են իրեն, դանակն ընկել է իր գրպանից:

Ամբաստանյալը պնդել է, թե տուժողին սպանելու դիտավորություն չի ունեցել, եթե նման մտադրություն ունենար, կսպաներ, դրա հնարավորությունն ինքն ուներ:

Արտյոմն է իրեն առաջարկել իջնել ընկերուհու մեքենայից ու խոսել: Նա է առաջինը հարվածել իրեն: Ինքը չի հասկացել, ինչպես է դանակով հարվածել: Հարվածելուց հետո խառնվել է իրար, շտապօգնություն չի զանգել: Եթե ոստիկանները չմոտենային, ինքը կզանգահարեր շտապօգնություն:

Տուժողը հայտնել է, թե դեպքի վայրում ինքն է Բագրատին իջեցրել նրա ընկերուհու մեքենայից, իրենց միջև լեզվակռիվ է առաջացել: Իր ձեռքից ընկել են մեքենայի բանալիները: Երբ ինքը կռացել է, որ վերցնի, այդ պահին Բագրատը դանակով հարվածներ է հասցրել իր կրծքավանդակի, որովայնի, ձեռքերի շրջանում: Ուժեղ ցավ զգալով՝ ինքը սկսել է գոռալ: Քիչ հետո իրեն մոտեցել են ոստիկաններ, մնացածը չի հիշում:

Տուժողն ընդունել է, որ վեճի ժամանակ առաջինն ինքն է ձեռքով հարվածել Բագրատին: Նախաքննական ցուցմունքում ասել է, թե Բագրատը ցանկանում էր սպանել իրեն, քանի որ Բագրատից վիրավորված էր:

Տուժողը պնդել է, թե Բագրատն իրեն սպանելու սպառնալիք չի տվել ու չի ցանկացել սպանել: Եթե ցանկանար՝ կսպաներ՝ կշարունակեր դանակով հարվածներ հասցնել, մինչև ինքը մահանար:

Տուժողն ասել է, թե հաշտվել է Բագրատի հետ, նրա հարազատները հատուցել են պատճառված նյութական վնասը: Արտյոմը խնդրել է մեղմ պատիժ նշանակել Բագրատի նկատմամբ, հաշվի առնել, որ նա մանկահասակ զավակ ունի:

Գործով վկա ոստիկանները նշել են, որ դեպքի պահին ծառայություն էին իրականացնում Խորենացու փողոցում գտնվող «Վոյս» կարաոկե ակումբի մոտ: Ժամը 1-ն անց 15-ի սահմաններում Խորենացու նրբանցքից օգնության կանչեր են լսել, վազել են այդ ուղղությամբ: Տեսել են, որ գետնին ընկած է մի արնաշաղախ երիտասարդ, իսկ քիչ հեռվում մեկ ուրիշ երիտասարդ դանդաղ քայլելով հեռանում էր: Իրենց տեսնելով՝ այդ երիտասարդը փորձել է վազելով փախչել, բայց նրան բռնել են, ինչի ընթացքում նա գրպանից դանակ է գցել ու սկսել է պնդել, թե դա իր դանակը չէ: Ձեռնաշղթաներ հագցնելիս նկատել են, որ նրա մատները դանակից վնասված ու արյունոտ են: Ակնհայտ է եղել, որ դանակը նրանն է: Իրենք զանգել են շտապօգնություն և օպերատիվ խումբ են կանչել:

Տուժողի կինը հայտնել է, որ Բագրատի հետ ծանոթացել է ինքը՝ նրա ընկերուհին իր ընկերուհին էր: Հետագայում ամուսինը նրանց հարսանիքի քավորն է դարձել:

Իրենց հարաբերությունները լարվել են Բագրատի՝ «անպարտաճանաչ, ստախոս լինելու և պարտքերը չվերադարձնելու պատճառով»: Երբ Բագրատը սկսել է չկատարել բանկային պարտավորությունը, ինքը չորս ամիս կատարել է բանկային վճարումները: Այնուհետև որոշել է Բագրատին խաբելով՝ վերցնել իրենց գումարը: Նրան ասել է, թե բանկը համաձայնել է իրեն 3 միլիոն դրամ վարկ տալ, բայց դրան խանգարում է հեռախոսի ապառիկը: Եթե ինքն այդ ապառիկը փակի, բանկն իրեն կտա 3 միլիոնը, որից ինքը Բագրատին կարող է պարտքով գումար տալ: Վկան հայտնել է, որ Բագրատին խնդրել է 300 հազար դրամ ճարել, ապառիկը փակեն, վարկը ստանան, ու ինքն ավելի մեծ գումար կտա նրան:

Բագրատը տվել է 300 հազար դրամը, ինքը փակել է ապառիկը ու Բագրատին ասել է, որ ոչ մի վարկ չի լինելու, թող իրենց այլևս չանհանգստացնի:

Բագրատը հետ է պահանջել տված գումարը, նույնիսկ սպառնացել է վերցնել իրենց մեքենան: Դեպքից տասն օր առաջ Արտյոմի ու Բագրատի միջև լարված խոսակցություն է եղել:

Բագրատի ընկերուհին հայտնել է, որ դեպքին նախորդող ժամերին ինքն ու Բագրատը միասին ժամանակ են անցկացրել, հաց են կերել Պարոնյան փողոցում գտնվող խորտկարանում, ապա իր մեքենայով հասել են Խորենացի փողոց: Մեքենայում նստած զրուցել են, մոտեցել է Արտյոմը, առաջարկել է, որ Բագրատն իջնի՝ խոսեն: Բագրատն իջել է մեքենայից, իսկ ինքը մեքենայով հեռացել է:

Դատարանը վերաորակել է Բագրատ Ա.-ին մեղսագրված արարքը. սպանության փորձը վերաորակել է մարմնական ծանր վնասվածքի պատճառումով:

Դատարանը եզրակացրել է. «Ամբաստանյալն իրատեսական հնարավորություն ունենալով շարունակել տուժողին հարվածներ հասցնել ու կյանքից զրկել, տեսնելով ու գիտակցելով, որ իր կատարածը դեռևս բավարար չէ տուժողին կյանքից զրկելու համար, քանի որ նա ողջ է, օգնություն է կանչում, առանց կատարելու անհրաժեշտ բոլոր գործողությունները՝ սպանությունն ավարտին հասցնելու համար, դադարեցրել է տուժողին դանակով հարվածներ հասցնելը ու քայլելով փորձել է հեռանալ»:

Բագրատ Ա.-ն մեղավոր է ճանաչվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվել է 5 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2016 թվականի նոյեմբերի 13-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում