Կարծիք

19.10.2018 21:05


Ինչո՞ւ Հունան Պողոսյանը չնշանակվեց Սյունիքի մարզային վարչության պետ

Ինչո՞ւ Հունան Պողոսյանը չնշանակվեց Սյունիքի մարզային վարչության պետ

Եթե Հունան Պողոսյանը այդպիսի արդյունավետ կադր է, որը կարող է նարկոտրաֆիկի ողնաշարը կոտրել, ինչո՞ւ չնշանակվեց Սյունիքի մարզային վարչության պետ։

Ոստիկանության մարզային վարչությունը հաստատ ավելի մեծ լիազորություններ ունի այդ չարիքի դեմ պայքարելու, քան կառավարությանը նամակ գրելով զբաղված մարզպետարանը։

***

Ասում են՝ Լատինական Ամերիկայից լավ թիվ են առաջարկել ՀՀ կառավարությանը Հունանի տրանսֆերի համար՝ նարկոտրաֆիկի դեմ պայքարի բարձրագույն լիգայում խաղալու նպատակով։

Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Խմբ. կողմից - Այսօր Հունան Պողոսյանը, Սյունիքում մասնակցելով հավաքին, հեղափոխության օրերից հայտնի «գըմփ-գըմփ-հու»-ին է միացել: Հեղափոխության օրերին փոխոստիականապետ Պողոսյանը երևի տանը հոնգուր-հոնգուր լացել է, որ պաշտոնի բերումով չի կարող «գըմփ-հու» խաղալ և հիմա հետին թվով անում է իր սրտի ուզածը:

Իսկ եթե ավելի լուրջ՝ ապա չի կարելի կրկեսի վերածել հայրենիքը: Կառավարությունը պետք է վերջապես հասկանա, որ իր գործառույթը ոչ թե գըմփ-հու-ն է, այլ աշխատելը: Փողոցից կաբինետ գնալը ոչ մի կերպ չի ստացվում սրանց մոտ: Հասկացանք, որ իրական արդյունքների փոխարեն տեսարաններ են ապահովվում, բայց այդպես երկար չի կարող շարունակվել:

Այս խորագրի վերջին նյութերը