News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ապրիլից հետո մենք ավելի ուժեղ ենք եւ շարունակում ենք ստեղծել տարբեր զսպման մեխանիզմներ՝ կանխարգելելու Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի սանձազերծումը: Այս մասին, իրանցի օրերս քաղաքական վերլուծաբան, լրագրող Սալար Սեյֆօլդինի հետ հարցազրույցում նշել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։

Հարցին, թե եթե ադրբեջանական ուժերը ցամաքային հարձակում գործեն, որտեղի՞ց նրանք կհարձակվեն,եւ որտե՞ղ են տեղակայված Արցախի պաշտպանողական գծերը, Մասիս Մայիլյանը պատասխանել է. «Այս հարցի պատասխանը հայտնի է Ադրբեջանի ռազմական կազմավորումների ղեկավարությանը, ինչպես նաեւ Արցախի հետախուզական կառույցներին։

Մեր երկրի ռազմական անվտանգությունն ապահովելու նպատակով շարունակում ենք ակտիվ աշխատանքներ իրականացնել պաշտպանական գծի ողջ երկայնքով։

Ինչպես ականատես եղանք, 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը հարձակման համար ընտրել էր մի քանի ուղղություն։ Եվ Արցախի պաշտպանության բանակն ապացուցեց, որի վիճակի է կանգնեցնել Ադրբեջանի հարձակումներն ու ապահովել երկրի հուսալի պաշտպանությունը: Իհարկե, ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ պաշտպանության բանակի կողքին կանգնեցին նաեւ կամավորներ՝ ինչպես Արցախից, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունից, ովքեր իրենց պարտքը համարեցին մասնակցել հայրենիքի պաշտպանության գործին՝ չսպասելով, որ մոբիլիզացիա հայտարարվի:

Արցախի անվտանգության ապահովմանը վերաբերող հարցերը գտնվում են հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի ուշադրության եւ անմիջական վերահսկողության ներքո: Կարող եմ ընդգծել, որ ապրիլից հետո մենք ավելի ուժեղ ենք եւ շարունակում ենք ստեղծել տարբեր զսպման մեխանիզմներ՝ կանխարգելելու Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի սանձազերծումը»:

Դիտարկմանը, որ նյութեր կան, որ հաստատում են թուրքական ուժերի մասնակցությունը ապրիլյան պատերազմում, Արցախի ԱԳ նախարարն արձագանքել թ. «Փաստ է, որ Թուրքիան Ադրբեջանի դաշնակիցն է, եւ որ նրանք սերտորեն համագործակցում են ռազմական ու ռազմատեխնիկական բնագավառներում եւ շատ հաճախ նաեւ համատեղ զորավարժություններ են անց կացնում ՝ այդ թվում Նախիջեւանի տարածքում: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի բանակում արդեն վաղուց ծառայում են Թուրքիայից բազմաթիվ ռազմական խորհրդականներ, իսկ Ադրբեջանի սպայական կազմը վերապատրաստվում է հիմնականում Թուրքիայում։ Այսպիսով, չի բացառում, որ Թուրքիան որոշակի դերակատարություն է ունեցել նաեւ ապրիլյան պատերազմի ժամանակ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ