211652_close_icon
views-count3212 դիտում article-date 14:44 05-11-2021

2020 թվականի նոյեմբերից ի վեր Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 1700 զինվորի մարմին. Ադրբեջանի ԱԳ նախարար

Tert.am-ը գրում է. Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ 2020 թվականի նոյեմբերից ի վեր Հայաստանին է փոխանցել 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված շուրջ 1700 զինծառայողի մարմնի մնացորդներ:

«Ներկա պահին հայտնաբերվել է և հակառակ կողմին է փոխանցվել մոտ 1700 հայ զինվորի մարմին: Մարմինների փոխանակումն իրականացրել ենք որպես հումանիտար ակցիա՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»,- Բայրամովին մեջբերում է «Ինտերֆաքս Ադրբեջան» գործակալությունը:  

Նմանատիպ նյութեր