Thursday, 18 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ով է աչքով տվել Մխիթարյանին. Վենգերը վախենում է Մոսկվայից

Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում «Արսենալը» հերթական հաղթանակը տարավ՝ առավելության հասնելով «Սաութհեմփթոնի» նկատմամբ: Այս մրցավեճում դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Դենի Ուելբեքը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Պյեր Էմերիկ Օբամեյանգը։

Լոնդոնյան թիմը երեք միավոր վաստակեց առանց վերջին երկու ամիսների թիմի լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի: Մեր ֆուտբոլիստի վերջին ելույթներն «Արսենալում» թույլ տվեցին պնդելու, որ Մխիթարյանն «Արսենալի» կարևոր բաղադրիչներից է: Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղում Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ մրցավեճում ստացած ծնկահոդի վնասվածքի պատճառով Հայաստանի ազգային հավաքականի ավագը շարքից դուրս է եկել մի քանի շաբաթով:

Արսեն Վենգերը «Սաութհեմփթոնի» հետ հանդիպումից հետո խոսելով Մխիթարյանի վնասվածքի մասին՝ նշել էր, որ մրցաշրջանը հայ ֆուտբոլիստի համար ավարտված չէ։ «Ինչպես գիտեք, Մխիթարյանը վնասել է ծունկը։ Նա բաց կթողնի ԲԿՄԱ-ի հետ պատասխան հանդիպումը, ինչպես նաև «Նյուքասլի» հետ Պրեմիեր լիգայի հաջորդ տուրի խաղը։ Կարծում եմ՝ նա բաց կթողնի նաև մյուս շաբաթ կայանալիք «Վեսթ Հեմի» հետ մրցավեճը։ Այս երեք հանդիպումները բաց թողնելուց հետո Մխիթարյանը կկարողանա մասնակցել մրցաշրջանի վերջին խաղերին»,- ասել է ֆրանսիացի մասնագետը։

Ավելի վաղ նշվում էր, որ Մխիթարյանը չի մասնակցի 6 շաբաթ, և այս մրցաշրջանում նրան այլևս չենք տեսնի խաղադաշտում։ «Այո, մենք հաղթեցինք «Սաութհեմփթոնին»: Հաղթեցինք իներցիայով: Մխիթարյանի բացակայությունը նկատելի էր: Վենգերը հայ ֆուտբոլիստի փոխարեն փորձում է օգտագործել Իվոբիին: Վերջինս ճկուն չէ և դժվարությամբ է կարդում խաղը: Կարծում եմ՝ Մխիթարյանի բացակայությունը կզգացվի հատկապես ԲԿՄԱ-ի հետ Մոսկվայում կայանալիք խաղում: Ռուսաստանում շատ դժվար է խաղալ: Մեր թիմում քիչ են Մխիթարյանի պես մարտիկները, որոնք ծանր պայմաններում մինչև վերջ պայքարում են: Եթե կարծում եք, որ «Արսենալի» մասնակցությունը Եվրոպա լիգայի խաղարկության կիսաեզրափակչում ապահովված է, ապա չարաչար սխալվում եք: Մենք ծանր օրեր ապրեցինք, և այդ մղձավանջից մեզ օգնեց դուրս գալ հենց Մխիթարյանը: Հիշենք «Միլանի» հետ հանդիպումը: Հուսանք, որ Մոսկվայում մարզական բախտը մեր կողմը կլինի, և մենք կիսաեզրափակչում խաղալու հնարավորություն կստանանք: Հուսանք նաև, որ Մխիթարյանը շուտ կապաքինվի և կմասնակցի կիսաեզրափակչին: Չմոռանանք, որ Օբամեյանգը չի մասնակցում Եվրոպա լիգայի խաղարկությանը: Առանց Մխիթարյանի և Օբամեյանգի չափազանց դժվար կլինի հաջողության հասնել այս մրցաշարում»,- գրել է «Արսենալի» ֆանատներից @McSoly-ն:

Կարծում ենք՝ ակնհայտ է, որ Վենգերը թիմի ողջ ներուժը կենտրոնացնելու է Եվրոպա լիգայի խաղարկության վրա: Ու չնայած «Արսենալն» առաջին հանդիպումը հաղթել էր 4:1 հաշվով, Վենգերը ևս մտավախություն ունի, որ Մոսկվայում հնարավոր է դժվարություններ լինեն: Այդ իսկ պատճառով «Սաութհեմփթոնի» դեմ խաղում ֆրանսիացի մասնագետը մեկնարկային կազմում չէր ընդգրկել առաջատար կիսապաշտպաններ Օզիլին և Ուիլշերին:

«Այս խաղում ես մի քանի փոփոխություններ էի կատարել: Մենք ուզում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում: Ընտրել էի այն կազմը, որը կկարողանար հաղթել այս խաղը: Կարծում եմ՝ հաջողվեց, և մենք կորուստներ չունեցանք: Մենք հարձակողական թիմ ունենք: Մուստաֆին և Բելերինը ԲԿՄԱ-ի դեմ հաջող հանդիպում էին անցկացրել և այսօր մի փոքր հոգնած էին»:

Ինչ վերաբերում է Ուելբեքին, ապա նա այսօր բավականին սուր էր գործում: Ես շատ ուրախ եմ, որ նա վերադառնում է իր երբեմնի մակարդակին: Նա արժանի է այն ամենին, ինչ ստանում է: Հասկանալ է պետք, որ մենք թևակոխում ենք մրցաշրջանի վերջին և վճռորոշ փուլ: Ֆուտբոլիստների մոտ արդեն իսկ նկատվում է հոգնածություն, ինչի հետևանքով հաճախակի են դառնում վնասվածքները: Մխիթարյանի բացակայությունն, ինչ խոսք, անհանգստացնում է, բայց պետք է փորձենք լրացնել բացը և մինչև հայ ֆուտբոլիստի վերադարձը պահպանել խաղային ռիթմը: Այմժ մեր գլխավոր նպատակը ԲԿՄԱ-ի արգելքը հաղթահարելն է: Հույս ունենք, որ Մխիթարյանը կմիանա մեզ Եվրոպա լիգայի խաղարկության էլ ավելի կարևոր հանդիպումներին: Նա մեծ փորձ ունի այս մրցաշարում խաղալու: Մխիթարյանը մեծապես նպաստել էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճի Եվրոպա լիգայի խաղարկության գավաթը»,- ասել է Վենգերը:

Ինչևէ, «Արսենալի» բազմաթիվ երկրպագուներ սոցիալական կայքերում կարծիք են հայտնում, որ Մխիթարյանին «աչքով են տվել»: Հիշեցնենք, որ ԲԿՄԱ-ի հետ հանդիպումից օրեր առաջ հայ ֆուտբոլիստը հայտարարել էր, որ երջանիկ է «Արսենալում», և որ իր նոր ակումբում ավելի հաջող մեկնարկի մասին չէր էլ կարող երազել:

««Արսենալ» տեղափոխվելու համար երկու անգամ չեմ մտածել: Ինձ համար կարևոր է հարձակողական ֆուտբոլ խաղալ: Չէի էլ կարող երազել ավելի լավ մեկնարկի մասին: Կարոտել էի հարձակողական ֆուտբոլին»,- նշել էր Մխիթարյանը: Իսկ թե ով կարող էր աչքով տալ մեր ֆուտբոլիստին՝ դժվար է ասել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում