20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Դատարանը հերթական անգամ մերժեց Մանվել Գրիգորյանին և թողեց կալանքի տակ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մերժեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի փաստաբանների միջնորդությունը՝ 10 մլն դրամ գրավով նրա խափանման միջոց կալանավորումը անհապաղ վերացնելու մասին։

 

«Եթե ամբաստանյալ Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է դատարան դա արդեն իսկ վկայում է, որ նա ի վիճակի է մասնակցել դատական նիստին», – հայտարարեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ Գրիգորյանի պաշտպանական խումբը հայտարարել էր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման մասին ու միջնորդել անհապաղ վերացնել նրա խափանամն միջոց կալանավորումը։ Խափանման միջոցը վերացնելու մասին պաշտպանական խումբը բազմաթիվ միջնորդություններ է ներկայացրել, սակայն դրանք չեն բավարարվել։

Մանվել Գրիգորյանը, հիշեցնենք, մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նրա կինը` Նազիկ Ամիրյանը, մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ