Մահացել է ԽՍՀՄ առաջին օրինական միլիոնատերը
67 տարեկանում մահացել է գործարար Արտյոմ Տարասովը: Բի-Բի-Սի-ն գրում է, որ նա 1980-ականների վերջին ԽՍՀՄ-ում կոոպերատիվ շարժման ամենահայտնի մասնակիցներից էր, ԽՄ առաջին օրինական միլիոնատերը:
Մահվան պատճառի, նրան հրաժեշտ տալու ամսաթվի և վայրի մասին Տարասովների ընտանիքը կհայտնի հուլիսի 24-ին:
Արտյոմ Տարասովը ծնվել է 1950 թվականի հուլիսի 4-ին Մոսկվայում, հայրը ֆոտոլրագրող Միխայիլ Արտյոմովիչ Տարասովն է, մայրը՝ գիտությունների դոկտոր Լյուդմիլա Վիկտորովնա Ալեքսեևան:
1987 թվականին նա ստեղծել է ԽՍՀՄ-ում առաջին կոոպերատիվը, և ընդամենը 2 տարի հետո՝ 1989 թվականին նա դարձել է առաջին օրինական միլիոնատերը:
1989 թվականին Տարասովը դարձել է ԽՍՀՄ միավորված կոոպերատիվների միության փոխնախագահ, 1990 թվականին ժողպատգամավոր: 1991-93 թվականներին նա ապրել է Լոնդոնում, այնուհետև ընտրվել Պետդումայի պատգամավոր: 1996 թվականին Տարասովն առաջադրվել է ՌԴ նախագահի թեկնածու, սակայն ԿԸՀ-ն չի գրանցել նրան: 1996-2003 թվականներին նա կրկին ապրել է Լոնդնում: 2002-ին որոշել է վերջնականապես վերադառնալ Ռուսաստան:
Որպես ԽՍՀՄ առաջին օրինական միլիոնատեր նա ճանաչվել է այն բանից հետո, երբ 1989 թվականի հունվարին նրա ղեկավարած «Տեխնիկ» կոոպերատիվի որոշմամբ նրան նշանակվում է 3 միլիոն ռուբլի աշխատավարձ: Այդ ժամանակ երկրում միջին աշխատավարձը 120 ռուբլի էր:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին