Պուտին․ ՌԴ-ն շահագրգռված է, որ իրավիճակը ՀՀ-ում կայուն լինի18 հունիսի 2022 - 11:03 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանն ասել է, որ Ռուսաստանը հասկանում է` ինչ է կատարվում Հայաստանում և շահագրգռված է, որ իրավիճակն այնտեղ կայուն լինի։ «Հասկանում ենք այն ամենը, ինչ կատարվում է այսօր Հայաստանում, Հայաստանի շուրջ։ Տրամադրված ենք զարգացնելու մեր գործընկերային հարաբերությունները։ Շահագրգռված ենք, որ իրավիճակը երկրում կայուն լինի, երաշխավորի զարգացում»,-ասել է Պուտինը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Նա նշել է նաև, որ Հայաստանը ՌԴ ռազմավարական դաշնակիցն է։ «Մենք գնահատում ենք դա»,-ասել է Պուտինը։ Վահագն Խաչատուրյանն իր հերթին նշել է. «Հայ ժողովուրդը գնահատում է Ձեր ջանքերն ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Կարող եմ ասել, որ պատերազմի դադարեցման հարցում Ձեր ներդրած ջանքերը գնահատվում է ոչ միայն անձամբ իմ կողմից, այլև գիտեմ նաև, որ Հայաստանի ժողովուրդը ևս գնահատում է։ Շատ կարևոր էր, որ պատերազմը դադարեցվեց։ Մեզ համար շատ կարևոր է նաև, որ ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանվեն», տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։ Նա խոսել է նաև պատմական բարեկամության մասին։ «Եղբայրական հարաբերությունները այդպիսին են, էությունն ու փիլիսոփայությունն է այդպիսին, դա ամեն ինչ է, դա վստահություն է, անկեղծություն է, համատեղ ծրագրեր և համատեղ գործողություններ են, որոնք պետք է շարունակվեն իրագործվել։ Դա իմ դիրքորոշում է որպես քաղաքացու, որպես անհատի և որպես նախագահի այդ մոտեցումն ինձ, անշուշտ, օգնում է»,-ասել է նա։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում է։ Նա մասնակցել է Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումին։ Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի անգամ 1 երեխայի համար Մանկապարտեզներում կան նաև կրթական լրացուցիչ վճարովի ծառայություններ Տաթևի վանքի շրջակայքում պտղատու այգի է հիմնվում՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Ծրագրին կարող են մասնակցել բոլորը՝ այցելելով գործակալության կայք և ձեռք բերել անվանական ծառ` սեղմելով «Տնկել ծառ» կոճակը Համազեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի Ադրբեջանը նաև պետք է իր պարտավորությունները կատարի մարդու իրավունքների ոլորտում Տոնոյան․ Եթե երկրի ղեկավարը կախիչների որակը զննելու ժամանակ ունի, թող նաև հրթիռները «զննելու» ժամանակ գտնի Ըստ նրա, զննության արդյունքներով հօդս են ցնդել հրթիռներին տրված «անորակ», «անպիտան» և «ժամկետանց» որակումները |