20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ոստիկանական մեծաթիվ ուժերը շրջափակել են կառավարության երրորդ մասնաշենքը /Տեսանյութ/

«Հայրենիքի փրկության շարժումը» բողոքի ակցիա է նախատեսել այսօր՝ Կառավարության երրորդ մասնաշենքի մոտ։

Երեկ՝ փետրվարի 22-ին, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կոչ էր արել քաղաքացիներին ժամը 11։30-ին լինել Կառավարության երրորդ մասնաշենքի մոտ, քանի որ Նիկոլ Փաշինյանն այցելելու է այդ մասնաշենք:

Այս պահին Հանրապետության հրապարակի տարածքում, Կառավարական 3-րդ մասնաշենքի շրջակայքում մեծ թվով ոստիկաններ են։ Նրանք ոստիկանական պատ են կազմել շենքի շուրջ՝ թույլ չտալով անցնել այդ հատվածով։

Թող հայ ժողովուրդը վայելի հեծանիվ քշող Նիկոլ Փաշինյանի մինչև բռնատիրական համակարգով ինչպես է կառավարում։ Ցուցարարններն արդեն իրենց բողոքի ձայնը բարձրացնում են։ Քաղաքացիները ապշած են, թե ինչ է կատարվում։ Ակցիայի ժամանակ ցույց տալով կառավարությունը շրջափակած ոստիկաններին ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

«Օր օրի մեր շարքերը ընդլայնվում են և մենք հասնելու ենք մեր նպատակին։ Մենք ունենալու ենք  առանց ՆիկոլՀայսստան, որ մի օր թոթափենք այս ատելությունը, միասնականությունը վերականգնենք»,- ասաց Մանուկյանը։

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ