News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Աննախադեպ հանդիպում նախագահի նստավայրում. Սերժ Սարգսյանն այսօր առաջին անգամ ընդունել է Ազգային ժողովի ղեկավար կազմին: Հանդիպմանը ներկա են եղել խորհրդարանի նախագահը, խմբակցությունների ղեկավարներն ու մշտական հանձնաժողովների նախագահները: Բացակայում էին միայն «Ելք»-ի անդամները: 

Իր ելույթում նախագահը գոհունակություն է հայտնել խորհրդարանի աշխատանքից. անցած տարվա մայիսի 18-ից ի վեր ընդունվել է 286 օրենք, որոնցից 15-ը լիովին նոր օրենքներ են, ապա կոչ արել չբավարարվել սրանով: Սերժ Սարգսյանի գնահատմամբ, Ազգային ժողովը պետք է հանդես գա որպես մեծամասնության եւ փոքրամասնության երկխոսության եւ համատեղ աշխատանքի կարեւոր հարթակ, բայց միշտ չէ, որ ամեն ինչ հարթ եւ սահուն է ընթանում: Այնուհետեւ նա անդրադարձել է այս օրերին ամենաշատը քննարկվող թեմային՝ գնաճին. հիշեցրել է օրեր առաջ հրավիրված խորհրդակցության մասին եւ դիմել ներկաներին:

Մինչեւ այս տարվա մարտի 9-ն Ազգային ժողովը կընտրի Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահին: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նոր սահմանադրական ընթացակարգով նախատեսված այս ընտրություններին Ազգային ժողովի բոլոր պատգամավորները կմոտենան ամենայն պատասխանատվությամբ եւ նախագահը կընտրվի խարհրդարանական ընդարձակ համաձայնության պայմաններում: 

Ուղիղ 3 տարի առաջ այս օրը Հայաստանը ցնցվեց Գյումրիում կատարված ոճրագործությունից. ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը մտել էր Ավետիսյանների տուն եւ դաժանաբար սպանել ընտանիքի բոլոր անդամներին, անգամ մանկահասակ Հասմիկին եւ Սերյոժային: Ամիսներ տեւած դատաքննության ավարտին դատարանը Պերմյակովին ցմահ ազատազրկման դատապարտեց, ավելի ուշ նա տեղափոխվեց Ռուսաստան՝ պատժի մնացած մասն այնտեղ կրելու: Դեպքից 3 տարի անց, սակայն, սպանվածների հարազատները շարունակում են կարծել, որ իրական հանցագործները պատժված չեն: Այսօր նույնպես Ավետիսյանների տանը ոչ ոք չի ապրում: 2015թ. հունվարի 12-ից հետո այստեղ ոչնչի հարազատները ձեռք չեն տվել, մաքրել են արյան հետքերը, ավելացրել Ավետիսյանների լուսանկարները:

«Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքն այսօր վաղ առավոտից կաթվածահար էր եղել: Անբավարար տեսանելիության հետեւանքով մի քանի վայրէջքներ չէին իրականացվում: Հետաձգվել էին Դուբայ-Երեւան, Մոսկվա-Երեւան, Շարժա-Երեւան, Թբիլիսի-Երեւան, Վորոնեժ-Երեւան չվերթները: Ինքնաթիռները Երեւան են ժամանել ուշացումով:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել: Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ հանդիպմանը: 2015թ.-ի նոյեմբերի 30-ին երկրպագուների հետ զրույցում Հայրապետյանը հավաստիացրել էր՝ եթե Հայաստանի հավաքականը չնվաճի աշխարհի առաջնության ուղեգիրը, հրաժարական կտա: Հավաքականը, բնականաբար, ուղեգիր չի նվաճել, հետեւաբար, Հայրապետյանը խոստումը չի կատարում: Թե ինչու է ֆեդերացիայի նախագահը մնում, բացատրել է հետեւյալ կերպ:
Ասուլիսի ժամանակ Ռուբեն Հայրապետյանը խոսել է նաեւ «Լոռի» - «Էրեբունի» պայմանավորված լինելու մեջ կասկածվող խաղի, Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդում» չխաղալու, Սամվել Կարապետյանի՝ հայկական ֆուտբոլում ներդրումներ կատարելու մասին: 

Facebook-ը կնվազեցնի տեղեկատվական եւ գովազդային հրապարակումների նշանակությունը: Այս մասին հայտնել է կայքի  հիմնադիրը: Մարկ Ցուկերբերգը նշել է, որ ցանցն առավել պետք է ուղղված լինի օգտատերերի անձնական շփումներն ակտիվացնելուն, մինչդեռ վերջին ժամանակահատվածում այն ծառայում էր ավելի շատ որպես մեդիա հարթակ: Նա չի բացառել, որ այս փոփոխություններից հետո մարդիկ ավելի քիչ ժամանակ կանցկացնեն Facebook-ում:
«Սակայն ես նաեւ հույս ունեմ, որ ժամանակը, որը դուք այստեղ կանցկացնեք, ավելի արժեքավոր կդառնա»,- ասել է Ցուկերբերգը:

Դոլարն էժանացել է մոտ 1 դրամով, իսկ եվրոն թռիչքաձեւ աճ է գրանցել: Հունվարի 12-ին դոլարի փոխարժեքը կազմել է 483 դրամ, եվրոյինը՝ 586, ռուբլունը՝ 8 դրամ 55 լումա, ֆունտինը՝ 658 դրամ:

Հանրապետության տարածքում հունվարի 13-ի գիշերն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում հնարավոր են տեղումներ, գիշերային ժամերին՝ թաց ձյան տեսքով: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի 0-2, ցերեկը՝ +8+10 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ