Ժամանակին ծանոթությունների կայքերը շատ ավելի արդիական էին, դրանց մասին պատմություններն էլ՝ բազմազան: Նախկինում մարդիկ ավելի հեշտ էին խաբվում նման կայքերում, այսօր դեպքերն այդքան էլ շատ չեն, բայց խաբեությունները բացառված չեն, այնպես որ՝ պետք է զգույշ լինել եւ չկորցնել զգոնությունը:
Այն, ինչ պատահեց նման կայքերից մեկում գրանցված օգտատեր Էմմա Փերիերի հետ, իսկապես հետաքրքիր է: Էմման եւս դարձավ խաբեության զոհ, սակայն դրանից հետո նրա կյանքն ամբողջությամբ փոխվեց, եւ նա վերջապես գտավ իր երջանկությունը:
Ամեն ինչ սկսվեց 2015 թ-ին, երբ Էմման գրանցվեց ծանոթությունների կայքում: Կնոջը միանգամից ժպտաց հաջողությունը. նրա հետ ծանոթանալ ցանկացավ 34-ամյա հմայիչ իտալացի Ռոնալդոն՝ Ռոնին:
Մի անգամ, սակայն, Էմման որոշում է անկակնկալ մատուցել Ռոնիին՝ նրան գրելով իտալերեն հաղորդագրություն, սակայն վերջինը ոչինչ չի հասկանում՝ պատճառաբանելով, որ նրա մայրն անգլուհի է, իսկ հայրը երբեք իր հետ իտալերեն չի խոսել, դրա համար էլ չի հասկանում լեզուն: Շատերի մոտ այդ փաստը կասկած կառաջացներ, բայց սիրահարված Էմմային այդ բացատրությունը միանգամայն համոզիչ թվաց:
Էմման եւ Ռոնին շարունակեցին իրենց համացանցային շփումը 6 ամիս, այդ ընթացքում նույնիսկ միմյանց սեր էին խոստովանում, սակայն նրանց հանդիպումը ոչ մի կերպ չէր ստացվում: Ամեն անգամ, երբ Էմման փորձում էր հանդիպում կազմակերպել, Ռոնին ինչ-որ պատճառաբանություն էր գտնում եւ չէր գնում ժամադրության:
Շուտով Էմման սկսում է կասկածել իր խորհրդավոր սիրելիին, որից հետո աշխատակիցներից մեկի օգնությամբ համացանցով զննում է Ռոնիի լուսանկարները եւ պարզում, որ իրականում այդ լուսանկարներում հայտնի թուրք դերասան Ադեմ Գյուզելն է, իսկ նրա լուսանկարների ներքո հանդես եկող խաբեբան Ալան Ստենլին՝ 53-ամյա մի շինարար:
Այսպիսով՝ Էմման համացանցում գտնում է Ադեմին եւ որոշում գրել ու զգուշացնել, որ իր լուսանկարներն օգտատերերից մեկն օտագործում է խաբեության նպատակով: Սկզբում Ադեմը չի էլ մտածում պատասխանել կնոջը, քանի որ օրվա ընթացքում միլիոնավոր այդպիսի հաղորդագրություններ էր ստանում: Սակայն ավելի ուշ ներքին ինչ-որ զգացում ստիպում է նրան պատասխանել Էմմային: Էմմայի եւ Ադեմի համացանցային շփումն այնքան ջերմ է ընթանում, որ որոշ ժամանակ անց Ադեմը մեկնում է Լոնդոն՝ կնոջը տեսնելու: Նրանց հանդիպումն ավելի քան ճակատագրական է լինում: Մինչ օրս Ադեմն ու Էմման միասին են:
Աղբյուրը՝ Mirror.co.uk
Լուսանկարները՝ Էմմայի եւ Ադեմի Instagram-ից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը12:10, 25 ապրիլի
Քանյե Ուեսթը մտածում է մեծահասակների համար Yeezy Porn հարթակ ստեղծելու մասին11:30, 25 ապրիլի
Ջո Մանգանիելոն խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի մասին11:00, 25 ապրիլի
«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE10:40, 25 ապրիլի
Քրիստի Թարլինգթոնի մերկ լուսանկարներն օգտագործվել են նրա որդուն ծաղրելու եւ հալածելու համար