20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՄԽ համանախագահները զգուշացրել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման վտանգների մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) սեպտեմբերի 25-27-ը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակերում առանձին-առանձին և համատեղ հանդիպումներ են անցկացրել Հայաստանի ԱԳ նախարար Զահրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Համանախագահների հետ հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Ինչպես նշվում է ԵԱՀԿ հայտարարության մեջ, նախարարները բանակցել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցի շուրջ:

Համանախագահները և նախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և խնդրել պարզաբանում մտցնել մտահոգություն առաջացնող վերջին միջադեպերի և հայտարարությունների վերաբերյալ: 

Համանախագահները խոր ափսոսանք են հայտնել շարունակվող և անտեղի մահվան դեպքերի առնչությամբ: Նրանք զգուշացրել են նախարարներին իրավիճակի սրման վտանգների մասին, կողմերին կոչ են արել կառուցողականորեն մասնակցել դրական միջավայրի հաստատմանը և խուսափել սադրիչ հռետորաբանությունից: Համանախագահներն ընդգծել են, որ համապարփակ կարգավորումը զիջումներ է պահանջում բոլոր կողմերից:

Այս համատեքստում նախարարները հաստատել են բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու և լարվածությունը նվազեցնելու համար հավելյալ քայլեր անելու կարևորությունը: Նախարարները պայմանավորվել են կրկին հանդիպել մինչև տարեվերջ:

Համանախագահները ծրագրում են տարածաշրջան այցելել մոտ ապագայում, որից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբին և Մշտական խորհրդին կզեկուցեն բանակցությունների ընթացքի մասին:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ