Բաժիններ՝

Պոլ Պոգբան բանակցություններ է վարում «Բարսելոնայի» հետ

Ինչպես հաղորդում է Tuttosport-ը, «Բարսելոնան» հետաքրքրված է Ֆրանսիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի ծառայություններով:

Ըստ պարբերականի տվյալների՝ 25-ամյա ֆուտբոլիստը հանդիպում է ունեցել «Բարսելոնայի» նախկին պաշտպան, իսկ ներկայումս՝ թիմի տեխնիկական տնօրեն Էրիկ Աբիդալի հետ: Նշվում է, որ ֆրանսիացի կիսապաշտպանն անգլիական ակումբից հեռանալու ցանկություն է հայտնել, և կատալոնացիներն աշխատում են ստորագրել պայմանագիր ֆուտբոլիստի հետ:

Բարդությունը կայանում է նրանում, որ Պոգբայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը:

Հիշեցնենք, որ 2 տարի առաջ «Մանչեսթեր Յունայթեդը» գնեց Պոգբային «Յուվենթուսից» 105 մլն եվրոյով: Ավելի վաղ՝ 2012-ին, ֆուտբոլիստը հեռացել էր «Մանչեսթեր Յունայթեդից» և տեղափոխվել թուրինյան ակումբ՝ որպես ազատ գործակալ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս