211652_close_icon
views-count25888 դիտում article-date 16:28 14-07-2017

Երգչուհի Դալիթան Ֆրանսիայից վերադարձել է նոր նվաճումներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հուլիսի 7-ից 11-ը, Ֆրանսիայում կայացավ Pierre Cardin բրենդի կազմակերպած «Աշխարհի գեղեցկություն 2017» գեղեցկության, նորաձևության և տաղանդի 2017թ. փառատոնը (Pierre Cardin Festival of beauty, fashion and talent “Universe Beauty 2017), որտեղ Հայաստանը ներկայացնող Դալիթա Ավանեսյանը արժանացավ իր տարիքային խմբի «Գրան-Պրի Պատանի Միսս Տիեզերք 2017» (Grand-Prix Young Miss Universe 2017) տիտղոսին և նվաճեց թագը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում Դալիթան հայտնեց, որ նրա մրցակիցները թվով 15 հոգի էին. «Կային մասնակիցներ Ռուսաստանի տարբեր քաղաքներից, ինչպես նաև Հնդկաստանից, Կազախստանից, Ադրբեջանից և Թաթարստանից» Հիշեցնենք, որ սույն թվականի մայիս ամսին Մալթայի մայրաքաղաք Վալլետայում Դալիթան մասնակցեց «Եվրոպայի գեղեցկություն 2017» (European Beauty 2017) մրցույթին և հաղթեց, արժանանալով «Գրան-Պրի Պատանի Միսս Եվրոպա 2017» (Grand-Prix Young Miss Europe 2017) տիտղոսին և հենց այդ ժամանակ էլ ստացավ Pierre Cardin աշխարհահռչակ բրենդի փառատոնին մասնակցելու հրավերը: Դալիթայի գեղեցիկ հագուստները տրամադրել էր «Ֆաինա» նորաձևության խանութ-սրահը, որի համար Ֆաինա Հարությունյանը, որպես հայ դիզայներ, նույնպես արժանացավ Pierre Cardin-ի շնորհակալագիր-դիպլոմին: Դալիթան վերադարձել է բարձր տրամադրությամբ և անմոռանալի հուշերով: Անչափ ուրախ է, որ արժանացել է այս տիտղոսին և հպարտ է, որ բոլոր միջազգային այս մրցույթներում, կարողացել է Հայաստանը ներկայացնել պատշաճ կերպով ու բարձր պահել երկրի անունը: Այժմ Դալիթան պատրաստվում է Շվեյցարիայում կայանալիք Star Voices մրցույթին, որտեղ նույնպես կներկայացնի Հայաստանը: Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր