Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Տնտեսության մեջ ռեալ փոփոխություններ չկան, հասարակությունը պետք է տեսնի մենաշնորհների դեմ պայքարի իրական արդյունքը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանիցս համոզմունք է հայտնել, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը իմաստ չի ունենա, եթե հնարավոր չլինի հասնել նաև տնտեսական հեղափոխության։ Վարչապետը մի քանի անգամ նշել է նաև, որ տնտեսական գործունեության համար շատ հստակ կանոններ են պետք։

Թավշյա հեղափոխությունից հետո, իհարկե, Հայաստանի տնտեսական կյանքում որոշ բաներ փոխվել են, գրեթե ամբողջությամբ գործում է ազատ մրցակցության շուկայական օրենքը, հռչակագրային մակարդակում բոլորի համար ստեղծված են հավասար պայմաններ։ Բայց ամենահավասար պայմանների դեպքում անգամ խոշոր, գերխոշոր բիզնեսը գտնվում է արտոնյալ կարգավիճակում՝ իր ունեցած մեծ ֆինանսական հնարավորություններով։ Խնդիրը, անշուշտ, ունի ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական բաղադրիչ։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը նշեց, որ տնտեսության մեջ առայժմ տեսանելի փոփոխություններ չկան, ավելին` բարդացել է մանր և միջին բիզնեսի դրությունը. «Շատ լավ գիտեք, որ հունվարի մեկից բարձրացել է ռեստորանների վրա դրված հարկը, իսկ դա կբերի ռեստորանների մատուցած ծառայությունների գների աճին, իսկ դա էլ իր հերթին կբերի այցելուների պակասին, և մեխանիկորեն դրանից կտուժեն ոչ միայն ռեստորանատերերը, որոնցից շատերը կփակեն իրենց օբյեկտները, այլ գյուղատնտեսությունը, քանի որ շատ լավ գիտեք, որ ռեստորանները գյուղատնտեսական ապրանքների բավականին մեծ քանակի գնորդ են մեր երկրում։ Նաև փոփոխության է ենթարկվել մեքենաների ներկրման մաքսազերծումը։ Եթե նախկինում մաքսազերծումը տեղի էր ունենում հաշիվ ապրանքագրերի հիման վրա, հիմա հետ ենք վերադարձել թալանչիական համակարգի, երբ պետությունն ինքն է մեքենայի շուկայական գինը որոշում և դրանով նաև մաքսազերծում»։

Համբարյանի խոսքերով՝ եթե նախկինում Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը իշխանություններին մեղադրում էին մենաշնորհներ ունենալու մեջ, որի արդյունքում տարածաշրջանում ամենաթանկ ապրանքները վաճառվում էին Հայաստանում, հիմա իշխանափոխությունից հետո միայն բանանի շուկայում սեզոնային գնանկում եղավ. «Բայց առաջին անհրաժեշտության ապրանքների գինը չի նվազել։ Գյումրիից մինչև վրացական Նինոծմինդա ընդամենը 60 կմ է, հետաքրքիր է այդ 60 կմ-ի ի՞նչն է պատճառը, որ շաքարավազը 60-80 դրամով ավելի թանկ է, քան վրացական Նինոծմինդայում։ Երբ հասարակությունը տեսնի այդ մենաշնորհների դեմ պայքարի արդյունքը, այդ ժամանակ կարող ենք ասել, որ կառավարության ինչ-որ ծրագրեր դրական արդյունք են տվել»։

Քաղաքագետը նշում է՝ Սերժ Սարգսյանի իշխանությունը ամեն ինչ անում էր օրենքի շրջանակում՝ կեղծում էին ընտրությունները, հետապնդում մարդկանց, տնտեսության մեջ պահպանում մենաշնորհները, և եթե հիմա մենք ցանկանում ենք փոփոխություններ տեսնել, պետք է անցնենք կոնկրետ տնտեսական օրենքների փոփոխությանը։ «Բոլոր ներկրողների համար հավասար պայմաններ պետք է ստեղծվեն՝ ոչ թե խոշոր ներկրողներն ավելի քիչ հարկվեն, քան մանր ներկրողները։ Դա մեխանիկորեն բերում է նրան, որ մանր ներկրողների համար ապրանք ներկրելը ձեռնտու չի լինում։ Հենց դրանով է պայմանավորված, որ Հայաստանի շուկայում պահպանված են մենաշնորհային դիրքերը։ Բացի սեզոնային բանանի գնանկումից և բենզինի գնանկումից հետո, որևէ ռեալ գնանկում առաջին անհրաժեշտության ապրանքների մեջ ես չեմ տեսել»,- եզրափակեց նա։

Տնտեսագետ Հայկ Բալանյանը կարծում է, որ անգամ տնտեսության ներկայիս պայմաններում հնարավոր է սկսել տնտեսության թռիչքային զարգացում, եթե պետությունը նախաձեռնի մի քանի մեծ նախագծեր խառը սեփականությամբ ու բաց բաժնետիրական ընկերությունների միջոցով, որոնք կակտիվացնեն տնտեսությունը։ «Հայաստանը փոքր երկիր է, ու մի քանի միլիարդ ներդրումը շատ արագ ու մեծ ծավալով ազդեցություն են թողնում, ինչը մեծ փող չի, սա է փոքր երկրների առավելությունը։ Մեծ երկրների համար ահռելի ներդրումներ են պետք ու տասնամյակներ, փոքրերը շատ արագ կարող են աճել և ընկնել՝ կախված է վարվող քաղաքականությունից»,- մեզ հետ զրույցում ասաց նա։
Հնարավոր համարո՞ւմ է տնտեսական համակարգի փոփոխությունը, թե՞ պետք է գնալ անցնցում ճանապարհով հարցին ի պատասխան Բալանյանը նշեց. «Անցնցում ճանապարհի համար այս իշխանությունը չունի ժամանակ քաղաքական առումով, բարեփոխումները անհրաժեշտ է իրականացնել արագ ու արմատական, հակառակ դեպքում բարեփոխումների հանրային աջակցությունը՝ առանց արդյունքների ու բարեփոխման տեսանելի տեմպի կվերանա, ու մենք ժամանակը բաց կթողնենք։ Իսկ մինչ այդ կատարված բոլոր մանր-մունր բարի գործերի, քայլերի ու մարտավարության փորձերը տապալվել են, քանի որ հին համակարգի շահառուների դիմադրությունը միշտ ավելի ուժեղ է եղել, և երկրի գահավիժումը չեն կանգնեցրել»։

Հայկ Բալանյանի կարծիքով՝ միայն կոռուպցիան վերացնելով՝ պետության վիճակը չի կայունանում․ «Հիմա մեզ ցույց են տալիս աճ տնտեսության ոլորտում, բայց կարևոր է՝ այդ աճը ի հաշիվ ինչի՞ է։ Եթե ի հաշիվ նրա է, որ կազմակերպությունները սկսել են ցույց տալ իրենց աշխատանքի թաքնված մասը, օրինակ, գրանցել են նախկինում չգրանցված աշխատողներին, ցույց են տվել իրենց իրական հարկային եկամուտը, ապա սա ոչ թե իրական աճ է, այլ թղթաբանական»։ Ի՞նչ քայլեր պետք է կառավարությունը ձեռնարկի, որպեսզի ներդրողները ավելի ակտիվ լինեն, Բալանյանը պատասխանեց․ «Քանի դեռ կա այս անկայուն իրավիճակը, արտասահմանյան լրջագույն կազմակերպությունները կխուսափեն ներդրումներից։ Մինչև վստահություն չունենան Հայաստանի իշխանության, իրավիճակի, ներքին և արտաքին կայունության վերաբերյալ, ներդրումներ չեն անի․ այս իմաստով խոշոր կապիտալը զգուշավոր է»։

Տնտեսագետն առաջարկում է, որ Հայաստանը և Սփյուռքը միահամուռ ուժերով դիմեն համաշխարհային մասշտաբով մի քանի խոշոր ընկերությունների, և եթե այդ ընկերությունները գան Հայաստան, ապա սա ազդակ կլինի նաև այլ կազմակերպությունների համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում