Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն արդարացվել է Մարտի 1-ի գործով18 սեպտեմբերի 2019 - 19:41 AMT PanARMENIAN.Net - Վճռաբեկ դատարանի որոշմամբ՝ ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն արդարացվել է։ Դատարանը բեկանել է Ջհանգիրյանի վերաբերյալ դատավճիռը և ճանաչել անմեղությունը՝ հանցակազմի բացակայության հիմքով կարճելով քրեական գործի վարույթը։ Այս մասին հաղորդել է armtimes.com-ը: Նախկին զինդատախազը Վճռաբեկ դատարան էր դիմել իր վերաբերյալ 2009 թվականի դատավճիռը բեկանելու և անմեղ ճանաչելու: Գագիկ Ջհանգիրյանը ձերբակալվել էր 2008 թվականի փետրվարի 23-ի ընդդիմության հանրահավաքից հետո։ Նա մեղադրվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ և դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման։ Նախկին զինդատախազն այս դատավճիռը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, սակայն 2009 թվականի մայիսին դատարանը անփոփոխ էր թողել այն։ Գագիկ Ջհանգիրյանն ազատ էր արձակվել 2009-ի հունիսն՝ համաներման հիմքով։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |