Wednesday, 24 04 2024
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Ցավոտ և վիճելի որոշում կլինի, բայց դա ճիշտ է. Ալեն Սիմոնյան

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակի թեկնածու Ալեն Սիմոնյանը:

Այսօր Ձեզ չհաջողվեց ընտրվել ԱԺ փոխխոսնակ, բայց կասկած չկա, որ կընտրվեք:

-Հույս ունեմ, որ կընտրվեմ:

Յոթերորդ գումարման ԱԺն տարբերվում է նախորդներից մի քանի հանգամանքներով, որոնցից գլխավորը, թերևս, այն է, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանը ձևավորվել է արտահերթ ընտրությունների միջոցով՝ դառնալով հեղափոխության ավարատական ակորդ: Ավարտական ակորդ տերմինը ճի՞շտ է հնչում՝ հաշվի առնելով, որ ԱԺն արդեն, կարելի է ասել, ձևավորված է:

-Կարծում եմ՝ վաղը կլինի վերջնական ակորդը, և կսկսվեն բուն գործընթացները՝ աշխատանքները:

Ո՞րն է հրատապ հարցը, որով պետք է առաջին հերթին զբաղվի ԱԺն:

-Կառավարության ձևավորումը՝ առաջին նիստերից մեկում: Արդեն իսկ օրակարգում է կառավարության կառուցվածքի հետ կապված հարցը, որը կքննարկվի ԱԺ լիագումար նիսում, և քվեարկությամբ կփոխվի կառավարության կառուցվածքը, կառավարությունը կունենա նոր պատկեր, ինչի մասին ամիսներ շարունակ խոսում էինք:

Կառուցվածքի փոփոխության մասին նախագիծ, որին շատ քչերն են ծանոթ:

-ԱԺ-ում քննարկումների ժամանակ կտեղեկանան բոլոր նրանք, ովքեր տեղյակ չեն, բայց չեմ կարծում, թե քչերն են ծանոթ, քանզի շատ կարծիքներ են հնչել՝ տարբեր նախարարությունների հետ կապված, նույնիսկ բուռն քննարկում ծավալվեց: Հարցին բազմիցս անդրադարձել է նաև վարչապետը, իսկ վարչապետի եթերներին, հայտարարություններին, բոլորս գիտենք, որ բոլորն ուշի ուշով հետևում են:

Նախագիծը տեղադրվա՞ծ է որևէ կայքում, և կարող ենք ծանոթանա՞լ:

-Պետք է որ և՛ ԱԺ կայքում, և՛ կառավարության կայքում տեղադրված լինի:

-Նախարարությունների թիվը որքա՞ն կլինի:

-Նախարարությունների թիվը կկրճատվի, 17-ի փոխարեն մենք կունենանք 12 նախարարություն. միգուցե ԱԺ քննարկումների արդյունքում ինչ-որ բան փոխվի, այսինքն՝ ձեր նշած վերջնական ակորդը տեղի կունենա ԱԺ նիստերի դահլիճում: Նախատեսվում է, որ կրթության և գիտության նախարարությունն իր մեջ կներառի նաև մշակույթի, ինչպես նաև սպորտի և երիտասարդության նախարարությունները, Սփյուռքի նախարարությունն այլևս որպես նախարարություն գոյություն չի ունենա, ենթադրում եմ, որ կլինի գերատեսչություն՝ փոխվարչապետներից մեկի ենթակայությամբ, ինչպես նաև ԱԺ-ում կլինի հանձնաժողով: Բայց այս ամենը դեռ նախագծային փուլում է, վաղը ԱԺ-ում կլսենք և՛ իշխանության, և՛ ընդդիմության կարծիքները, կառավարության ներկայացուցիչը վերջնական տարբերակը կներկայացնի:

-Հայտնի՞ է, թե որքան գումար կտնտեսվի օպտիմալացման այդ ծրագրի շնորհիվ:

-Անկեղծ ասած՝ չգիտեմ, բայց վստահ եմ՝ կտնտեսենք, որովհետև թե՛ նախարարությունների, թե՛ տարբեր ՊՈԱԿ-ների պարագայում բավականին ուռճացված աշխատատեղեր կան, որոնք ստեղծվել են ծանոթ-բարեկամներին գործի դասավորելու համար, դա մեր պետությունն այլևս իրեն թույլ տալ չի կարող:

-Այսինքն՝ գումարի տնտեսումը կլինի բացառապես կրճատված անձանց աշխատավարձի հաշվի՞ն:

-Դա չի արվում ինչ-որ մեկին կրճատելու համար, պետության ֆունկցիան նոր աշխատատեղ ստեղծելն է, բայց երբ աշխատատեղը ստեղծված է արհեստականորեն, և հինգ հոգու փոխարեն նույն գործառույթը կարող են կատարել երկու-երեք հոգով և դրանով գումար տնտեսել, պետությանը, երկրի տնտեսությանն օգուտ տալ, կարծում եմ, այդ որոշումը միգուցե դժվար, բայց ճիշտ որոշում է… Օրինակ՝ կա գերատեսչություն, որը ներառում է 12 բաժանմունք, և այնտեղ աշխատում է 500-700 մարդ, բայց նրանց կատարած գործառույթը հնարավոր է իրականացնել մեկ համակարգչով և երկու աշխատակցով: Սա, իհարկե, եզակի օրինակ է: Բայց կան շատ ուռճացումներ: Կարծում եմ կգտնենք բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի խնդիր չառաջանա, բոլորն ինչ-որ տեղ տեղավորվեն:

-Ամեն դեպքում անխուսափելի է՞ այդ վիրահատական մեթոդ ասվածի կիրառումը:

-Երկու ընտրություն ունենք՝ կա՛մ մենք թողնում ենք, որ ինչ-որ մեկի բարեկամը ինչ-որ հաստիքում մնա, և դրանով աշխատատեղ ենք ապահովում, բայց պետությունը ծանրաբեռնում ենք և վճարում ենք մի մարդու, որը պետության համար գործ չի անում, այն դեպքում, երբ կարող ենք այդ գումարները խնայել և տրամադրել, ասենք, առողջապահությանը և բանակին: Կարծում եմ՝ օպտիմալացումը միգուցե ցավոտ և վիճելի որոշում կլինի, բայց, այնուամենայնիվ, դա ճիշտ է:

Վարչապետի լիազորությունները կրճատել պե՞տք է:

-Վարչապետի լիազորությունները, սուպերվարչապետությունը կկրճատվեն, բայց դա չի արվի մեկ օրվա մեջ և կտրուկ ձևով, այլ կարվի հընթացս, սահուն քայլերով: Դրա մասին արդեն խոսել ենք, և, այո՛, չի մնա այն, ինչը մենք քննադատել ենք ժամանակին… Առաջարկները կքննարկվեն հանրության հետ:

-Ձեր թեկնածությունը փոխխոսնակի պաշտոնում «Իմ քայլը» դաշինքի քաղաքական որոշո՞ւմն է, թե՞ նաև Ձեր ցանկությունն են հաշվի առել:

-Բնական է, որ առանց իմ ցանկությունը հաշվի առնելու չէր լինի, իմ թեկնածությունն առաջադրվել է ներքին քննարկումների, կոնսենսուսի միջոցով. առաջարկվել է վարչության կողմից՝ կոնսենսուսով, և ընդունվել է խմբակցության կողմից՝ քվեարկության միջոցով:

-Դեռ շո՞ւտ է գնահատել Հայկ Մարությանի աշխատանքը:

-Իհարկե: Դեռ շուտ է նաև գնահատել նոր իշխանությունների կատարած աշխատանքը:

 

Հարցազրուցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում