211652_close_icon
views-count114824 դիտում article-date 10:00 14-06-2020

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. Opel-ը մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է ձորում. կան զոհեր ու վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 14-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում Տավուշի մարզի բակիչ, 59-ամյա Սամվել Առաքելյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գառնի ավտոճանապարհի Գառնի գյուղի վերջնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Անահիտ Դանիելյանը տեղում մահացել է, իսկ վարորդ Ս. Առաքելյանը, մյուս ուղևորներ, Երևանի բնակիչներ, 63-ամյա Անդրանիկ Մարկոսյանը, 53-ամյա Անահիտ Առաքելյանը և 47-ամյա Արտակ Մարտոյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել գյուղացիները և օպերատիվ են գործել Գառնի գյուղի բժշկական ամբուլատորիայի բժիշկներն ու շտապօգնության բրիգադը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածին ու վիրավորներին քաղաքացիներն հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս և վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Արմեն Մելոյանն ու ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար Տ. Քոթանջյանը: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական կենտրոնի թիվ 17 ջոկատը՝ հրամանատար Վահե Պետրոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժանմունքի պետ Գառնիկ Մաթևոսյանի, և հատկապես կաևոր գործերով ավագ քննիչ Վիգեն Մարգարյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Գառնիի բաժանմունքի համայնքային ոստիկանության տեսուչ Լեռնիկ Գրիգորյանն ու նույն բաժանմունքի ՊՊԾ խմբի ոստիկան Արայիկ Հովհաննիսյանը: Տեղում քննչական աշխատանքները ղեվավարող Վ. Մարգարյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց ոստիկանության Աբովյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը, ապա դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Ժամեր անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից Ա. Մարտոյանը գիտակցության չգալով՝ մահացել է: Փաստի առթիվ Վ. Մարգարյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզզուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ամբողջական տվյալները: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 150+
150+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր