Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Մասիս Մայիլյանը պարկեշտ անձնավորություն է, բայց Արցախյան հարցի շուրջ նրա դիրքորոշումն այլընտրանքային չէ

2020 թվականին Արցախում տեղի ունենալիք նախագահական ընտրություններին մասնակցությունը չի բացառում Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։ Նման հեռանկարը ողջունել են Հայաստանի մի շարք վերլուծաբաններ, քաղաքագետներ և հայտնել իրենց աջակցությունը։

Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ինչ-որ առումով Մասիս Մայիլյանը կարող է արդեն իսկ առաջադրվելու պատրաստակամություն հայտնած ուժերին այլընտրանք լինել: «Մասիս Մայիլյանը աչքի ընկնող ռազմաքաղաքական էլիտայի մաս չի կազմում, նա ավելի քաղաքացիական, ավելի հանրային ու ոչ սկանդալային անձնավորություն է։ Այդ առումով՝ այո, կարող է լինել այլընտրանք։ Բայց մյուս կողմից՝ քանի որ նրա անունը շատ սերտորեն կապված է Արցախի անկախության ճանաչման գաղափարի հետ, ապա ես այդպիսի խորքային այլընտրանք համարել չեմ կարող»,- ասաց նա։

Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ Մասիս Մայիլյանը համարվում է անկախության ջատագով, ճիգեր է գործադրել անկախության ճանաչման համար: «Ես խորքային այլընտրանք կհամարեմ նրան, ով կխոսի միացման անհրաժեշտության մասին, միասնական Հայաստանի Հանրապետության մասին։

Նորից եմ ասում՝ անձը համակրելի է, հայտնի, հարգված անձնավարություն է, բայց նրա աշխարհայացքը խորքային առումով այլընտրանքային չէ»,- նշեց քաղաքագետը։

Մեր զրուցակիցը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ տեսլականն առաջնային է համարում նախընտրական շրջանում. «Առաջին անգամ այլ որակի ընտրություններ են լինելու Արցախում, ամենակարևորը Արցախի կարգավիճակն ու անվտանգության հարցերն են, արցախցիների համար շռայլություն կլինի այլ փաստերն այլ փուլում առաջնային համարել»։

Ըստ Հովհաննիսյանի՝ այժմ Արցախի ընտրություններին մասնակցության պատրաստակամություն դրսևորած գործիչները ոչ միայն անջատողականներ են, այլև, ի տարբերություն Մասիս Մայիլյանի, չունեն պարկեշտ կենսագրություն: «Այդ առումով գոնե պարոն Մայիլյանը պարկեշտ մարդ է»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում