Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դպրոցականների է հյուրընկալել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դպրոցականների է հյուրընկալել

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նոյեմբերի 15-ին հյուրընկալել է Երևան քաղաքի Պեյո Յավորովի անվան թիվ 131 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման սկզբում նախարարության պատանի հյուրերին համառոտ կերպով ներկայացվել են ԱԻՆ համակարգի ստեղծման պատմությունը, կառուցվածքն ու հիմնական գործառույթները: «ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում հրահանգիչ փ/ծ մայոր Արթուր Վարդանյանը աշակերտներին ներկայացրեց ՃԿԱԿ-ի գործունեությունը: Երեխաները ծանոթացան կենտրոնի առաքելությանը, աշխատանքի հիմնական սկզբունքներին, տեխնիկական հնարավորություններին, «911» ծառայության աշխատանքներին:

Այցելության հաջորդ կետը Երևան քաղաքի թիվ 13 հրշեջ փրկարարական ջոկատի հետ հանդիպումն էր: Ջոկատի հրամանատար փ/ծ փոխգնդապետ Գեղամ Հովհաննիսյանը երեխաներին մանրամասն բացատրեց, իսկ հրշեջները գործնականորեն ծանոթացրեցին երեխաներին հրշեջ մեքենաների և շարժասանդուղքի տեխնիկական հնարավորություններին:

Աշակերտները եղան նաև Հոգեբանական աջակցության բաժնում, որտեղ փ/ծ լեյտենանտ Անի Հարությունյանը ներկայացրեց հոգեբանական կենտրոնի նշանակությունն ու դերը փրկարարական աշխատանքներում:

Ուսուցչուհի Ազնիվ Զաքարյանի և դպրոցի հոգեբան Լենա Պողոսյանի գլխավորությամբ նախարարություն այցելած աշակերտները ոգևորված էին տեսածով. «Շնորհակալ ենք, որ մեր աշակերտներին հնարավորություն ընձեռեցիք գտնվելու մի վայրում, որտեղ ոչ բոլորին է հաջողվում լինել: Շնորհակալ ենք այն բարեհամբույր և համբերատար վերաբերմունքի համար, մեր աշակերտները ականատես եղան փրկարարի դժվար աշխատանքի կազմակերպմանն ու իրագործմանը, կարծում եմ այն կնպաստի մեր աշակերտներին հետագայում մասնագիտության ընտրության հարցում»,- ընդգծեց Լենա Պողոսյանը:

Դպրոցականները հնարավորություն ստացան սեփական աչքերով տեսնել այն, ինչի մասին այդքան շատ լսել էին, ու համոզվել, որ մեր երկրում կա ծառայություն, որը միշտ պատրաստ է դժվար պահին հասնել օգնության»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]