211652_close_icon
views-count10284 դիտում article-date 13:53 07-12-2018

Վանաձորում ծաղիկներ են խոնարհել 1988-ի աղետի հետևանքով զոհվածների հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վանաձորում այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ծաղիկներ են խոնարհել 1988 թվականի աղետալի երկրաշարժից զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին: Մատուցվել է նաև Սուրբ պատարագ: Ներկա են եղել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ոստիկանության Լոռու մարզային վարչության ենթակա ստորաբաժանումները, ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ, ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության անձնակազմը՝ վարչության պետ Կարեն Հովհհանիսյանի գլխավորությամբ, հարյուրավոր քաղաքացիներ: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են անմեղ զոհերի հիշատակը: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ով ներկայումս գտնվում է Գյումրիում, առաջիկայում կայցելի նաեւ աղետից տուժած Սպիտակ եւ Վանաձոր համայնքներ: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 104+
104+

Նմանատիպ նյութեր