Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

N զորամիավորումն ամփոփել է 2021 ուսումնական տարվա աշխատանքները

N զորամիավորումն ամփոփել է 2021 ուսումնական տարվա աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: N զորամիավորումում հունվարի 14-ին ամփոփվել են 2021 ուսումնական տարվա մարտական պատրաստության և զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, զորամիավորման հրամանատարը ներկայացրել է իրականացված աշխատանքները, ընդգծել արձանագրված բացթողումները շտկելու անհրաժեշտությունը: Ըստ ուղղությունների` ներկայացվել են նաև ընթացիկ խնդիրներն ու ուսումնական տարվա ընթացքում պլանավորած կարևորագույն միջոցառումները, քննարկվել առկա խնդիրների լուծման տարբերակները:

Ըստ աղբյուրի՝ միջոցառման ավարտին զորամիավորման հրամանատարի հրամանով խրախուսվել են առավել բարձր արդյունքներ գրանցած ստորաբաժանումներն ու զինծառայողները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]