Thursday, 25 04 2024
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա

Աննախադեպ քայլ Երևանում. Ռուսաստանում շփոթված են

Ռոբերտ Քոչարյանին աջակցություն է հայտնել անձամբ Պուտինը, հետևաբար, մեր դեսպանն արտահայտել է Պուտինի աջակցությունը, Ռոբերտ Քոչարյանի և ՌԴ դեսպանի հանդիպումը մեկնաբանում է ռուսաստանցի փորձագետ Մոդեստ Կոլերովը: Որքանով է այդ մեկնաբանությունն արտահայտում նաև Կրեմլի մոտեցումը, ասելը բավական բարդ է: Համենայնդեպս, առայժմ որևէ խողովակով կարծես թե արտահայտված չէ ՌԴ իշխանության դժգոհությունն այն փաստից, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հրավիրվել է Հայաստանի ԱԳՆ՝ Քոչարյանի հետ հանդիպումից հետո, և նրա հետ զրույց է եղել ներքին գործերին չմիջամտելու համատեքստում: Համենայնդեպս, Կոլերովի տրամաբանության մեկնաբանությունից ստացվում է, որ դժգոհություն հայտնելով դեսպանին, Երևանը, փաստորեն, Պուտինին է հայտնում ներքին գործերին չմիջամտելու համատեքստը՝ եթե դեսպանը արտահայտում է ընդամենը Պուտինի աջակցությունը: Թե՞, այդուհանդերձ, գործ ունենք այլ իրավիճակի հետ, երբ Ռուսաստանի որոշ խմբեր իրենք են իրենց դժգոհությունը հայտնում Պուտինից, որ ՌԴ դեսպանին Երևանում արել են այդպիսի դիտողություն, իսկ Պուտինը՝ լուռ է:

Բանն այն է, որ այս խնդիրը առանցքային է երեք շերտում՝ հայ-ռուսական հարաբերություն, Ռուսաստանի ներքին իրողություններ, և աշխարհաքաղաքական իրավիճակ ու ռուսական ռեգիոնալ քաղաքականություն: Հայաստանում թավշյա հեղափոխությունից ի վեր ՌԴ նախագահը, համենայնդեպս հրապարակային մակարդակում, իրեն պահում է այդ հեղափոխության հանդեպ չափազանց լոյալ: Եղել է երկու շնորհավորանք Ռոբերտ Քոչարյանին, բայց դրան զուգահեռ, խոսնակի միջոցով ընդգծվել է, որ դրանք չեն կրել քաղաքական բնույթ, այլ եղել են զուտ անձնական:

Ռուսաստանի այդ պահվածքը տարակույսների տեղիք է տվել ոչ միայն Հայաստանում, որտեղ ընդհուպ սկսել են կասկածներ հայտնվել, թե Ռուսաստանն է հեռացրել Սերժ Սարգսյանին: Բայց եթե այդպես է, ուրեմն Ռուսաստա՞նն է դատում Ռոբերտ Քոչարյանին:

Բայց ամեն ինչ, իհարկե, այդ պարզունակ գնահատականների տիրույթում չէ: Եվ դա առավել լավ են հասկանում ռուսական տնտեսա-քաղաքական խմբերը, որոնք այդ երկրում պայքարում են իշխանության համար, իսկ այդ պայքարը սրվում է նրանց ոչ միայն աչքի առաջ, այլ նաև մաշկի վրա:

Իսկ Հայաստանը մինչև թավշյա հեղափոխություն մնացել էր Ռուսաստանի «մաշկին ամենամոտ», երևի թե, վերջին կտորը, ու երբ այդ կտորում տեղի են ունենում այսօրինակ փոփոխություններ և բազմաշերտ գործընթացներ, բնականաբար, լուրջ հարցեր են առաջանում նաև Ռուսաստանում՝ ի՞նչ է անում Պուտինը: Իսկ ստանալ այդ հարցի պատասխանը, մեղմ ասած, բավական բարդ է ոչ միայն Հայաստանում, այլ հենց ռուսական շրջանակներում, որովհետև առնվազն ակնառու է դառնում, որ Հայաստանում խափանվել են ավանդական գործիքները, այլապես ինչպես կարող էր ՌԴ դեսպանը Երևանում ԱԳՆ հրավիրվել Քոչարյանին հանդիպելու համար: Առավել ևս, եթե Պուտինն էր այդ հանդիպման հետևում: Ուրեմն, կամ հետևում Պուտինը չէր, կամ Երևանն այլևս այն չէ, ինչը ռուսական իսթեբլիշմենթի գիտակցության մեջ մեխվում է այն համատեքստում, որ այլևս այն չէ Պուտինը:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում