Այսօր՝ նոյեմբերի 15-ին, Ազգային ժողովում շարունակում է քննարկվել 2020թ. բյուջեի նախագիծը:
Իր ամփոփիչ ելույթում ՀՀ վարչապետ Փաշինյանն անդրադարձավ «օդից կախված» հարցադրումներին՝ բյուջեն հեղափոխակա՞ն է, թե՞ ոչ, և ե՞րբ են մարդիկ իրենց կյանքում փոփոխություն զգալու:
«Այս բյուջեն հեղափոխական է, որովհետև ճշգրիտ իրագործումն է այն նախահեղափոխական խոստման, որ ես հնչեցրելել եմ»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ 2020թ. կապիտալ ծախսերը 2018-ի փաստացի ցուցանիշի նկատմամբ ավել են 135.1 տոկոսով. «Հեղափոխությունը պոզով-պոչո՞վ է լինում: Ճանապարհաշինության համար 2020թ. բյուջեով նախատեսվում է այնքան գումար, որքան 2015, 16, 17 թվականների բյուջեով լիասին վերցրած: Շա՞տ տեղերում եք աշխարհում տեսել, որ բյուջեում խոսեն 100, 125, 110 տոկոսների մասին: Բա հեղափոխությունը էլ ո՞նց է լինում»:
Իսկ երբ մարդիկ երթևեկելու են բարեկարգ փողոցով, երբ իրենց զինվորի սննդի մասին չեն մտածում՝ իրենց կյանքը բարելավվո՞ւմ է, թե՞ ոչ՝ հարցրեց վարչապետը. «Երբ ասում են՝ ե՞րբ է փոխվելու մարդու կյանքը, մարդ ասելով ո՞ւմ նկատի ունեն. էդ ասողների կյանքը սրանից հետո մենակ վատանալու է»:
Դիմելով «Լուսավոր Հայաստանին»՝ վարչապետն ասաց. «Դուք ասում եք՝ աշխատավարձ մի բարձրացրեք, թոշակ, նպաստ մի բարձրացրեք: Կանգնեք ուղիղ էդ ասեք, ինչ եք՝ գիտահետազոտական-միտահետազոտական: Նենց բառեր եք ասում, որ ոչ ոք գլխի չընկնի՞, թե ինչ եք ասում»:
Նրա խոսքով՝ փոխվել է մարդու կյանքի փոփոխության մասին փիլիսոփայությունը:
Մանրամասները՝ տեսանյութում: