211652_close_icon
views-count20240 դիտում article-date 21:09 28-12-2022

Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքի բակում հայտնաբերվել է կնոջ դի, ժամանել է Նոր Նորքի ոստիկանապետը, պարեկները սահմանազատել են տարածքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Բադալ Մուրադյան փողոցի շենքերից մեկի բակում դի կա։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Միքայելյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Մարիամ Պողոսյանն ու Տիգրան Օհանյանը։

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վաչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Մանուկյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի բնակիչ՝ 81-ամյա Ս. Ա-ն է, ով, ըստ նախնական տեղեկությունների, 4-րդ հարկի պատուհանից ինքնասպանություն է գործել ցած նետվելու միջոցով։

Դեպքի փաստով Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնոմ նախաձեռնվոլ է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր