21:09  ,  28 օգոստոսի, 2017

ԱԱ. Կարեն Տոնականյանը պարտվեց

Գերմանիայի Համբուրգ քաղաքում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի երկու ներկայացուցիչներից երկրորդ մենամարտն անցկացրեց Կարեն Տոնականյանը: 60 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում հայ բռնցքամարտիկը պարտություն կրեց 0:5 հաշվով եւ դուրս մնաց պայքարից: Մրցակիցը Ուզբեկստանի թիմի անդամ Էլնուր Աբդուրահիմովն էր:

64 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը մեկնարկային մենամարտում հաղթանակի շնորհիվ նվաճել է քառորդ եզրափակիչի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում