211652_close_icon
views-count84741 դիտում article-date 13:51 05-12-2021

Առեղծվածային դեպք Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 20-ամյա տղայի դի՝ մի ձեռքը մարմնից անջատված. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

 Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Երևանում:  Ժամը 12:50 –ի սահմաններում ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանության Մաշտոցի պահպանության բաժնի ծառայողները ծառայության ընթացքում՝ ժամը 12:50 –ի սահմաններում, Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի են հայտնաբերել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյասնը, դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Նիկոյանի գլխավորությամբ:

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժի պետի և ավագ քննիչի գլխավորությամբ:

 Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Երևանի բնակիչ, 20-ամյա Ա. Կաչակն էր:

 Փաստի առթիվ  քննչական բաժնում  նյութեր են նախապատրաստվում:

 Քննիչի որոշամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե սպանություն, քանի որ դիակի ձեռքերից մեկը մարմնից պոկված էր և ըստ ականատեսների՝ այն  շների կողմից հնարավոր է հոշոտելու հետևանքով է եղել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր