Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել, երկուսը վիրավորվել են՝ հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Նախնական տեղեկություններով՝ Թբիլիսիի ֆիլհարմոնիայի մոտակայքում, որտեղ տեղի է ունեցել վերանորոգում, գազի բալոն է պայթել: Երբ շտապօգնության խումբը ժամանել է դեպքի վայր, մեկ մարդ արդեն զոհվել էր: Եվս երկուսը վիրավորվել են, նրանցից մեկը տեղափոխվել է Ալադաշվիլիի կլինիկա:
Տեղում մոբիլիզացվել են հրշեջ-փրկարարական ջոկատներն ու պարեկային ոստիկանությունը, Կոստավա փողոցը փակ է: