ԱՄՆ-ում կարծում են, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունը հաստատում է, որ Իրանը գաղտնի միջուկային ծրագիր ունի։ Սպիտակ տանը հայտարարել են, որ այդ տեղեկությունը «նոր և համոզիչ մանրամասներ» է ներկայացնում Թեհրանի՝ միջուկային զենք մշակելու վերաբերյալ։
Մեծ Բրիտանիայի կառավարությունում հայտարարել են, որ անհրաժեշտ է Իրանի՝ միջուկային գործարքին հետևելու անկախ ստուգում անցկացնել։ Կառավարության ներկայացուցիչը նշել է, որ Բրիտանիան երբեք միամիտ չի եղել Իրանի միջուկային ծրագրի հետ կապված, և ԱԷՄԳ-ի ստուգումները մեծ նշանակություն ունեն՝ դրա՝ խաղաղ նպատակներով օգտագործումն ապահովելու համար։
«Մենք երբեք միամիտ չեն եղել Իրանի և նրա միջուկային նկրտումների նկատմամբ։ Հենց այդ պատճառով Իրանի հետ միջուկային գործարքի հետ համաձայնեցված ԱՄԷԳ-ի ստուգումը միջազգային միջուկային գործարքների պատմության շրջանակում ամենալայներից և հուսալիներից է»,-հայտարարել է նա։