Amazon Studios-ն ուզում է «Մատանիների տիրակալը» սերիալ դարձնել

Amazon Studios-ն ուզում է «Մատանիների տիրակալը» սերիալ դարձնել

PanARMENIAN.Net - Հայտնի գրող Ջոն Թոլքինի «Մատանիների տիրակալը» սագայի հիման վրա մտադիր են հեռուստասերիալ նկարահանել:

Հեռուստաէկրանավորման իրավունքների գնման հիմնական հավակնորդների թվում են Amazon-ը, Netflix-ը և HBO-ն: Ըստ լուրերի, գրողի ժառանգները միայն էկրանավորման իրավունքը վաճառելու համար պահանջում են $200-250 մլն, առանց արտադրության ապագա ծախսերի: Բացի այդ, բյուջեն պետք է կազմի $150 մլն յուրաքանչյուր եթերաշրջանի համար:

Այս պահի դրությամբ աճուրդին ակտիվ մասնակցում են Amazon-ը և Netflix-ը, իսկ HBO-ն, որը «Մատանիների տիրակալի» սեփականատերն է, դուրս է մնացել մրցավազքից՝ ասելով, թե գործարքի պայմաններն ուղղակի խելահեղ են: Բացի բարձր գնից, աղբյուրները հայտնում են, որ իրավունքները, հավանաբար, չեն ներառի «Մատանիների տիրակալի» բոլոր կերպարներին և բավականին սահմանափակ կլինեն:

Ինդուստրիայի ներկայացուցիչները տարակուսում են՝ ինչո՞ւ սերիալ նկարահանել, եթե արդեն 6 ֆիլմ կա:

Սեպտեմբերին Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը ընկերության հեռուստատեսային դեպարտամենտի առջև խնդիր էր դրել՝ այնպիսի նախագիծ գտնել, որը կկարողանա մրցել «Գահերի խաղի» հետ: Եթե սերիալի արտադրությունը մեկնարկի, դա կիրականացվի Warner Bros.-ի հետ համագործակցությամբ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---