×


Լուսանկարը՝ instagram.com/arusiktigranyan/

«Գիտեմ՝ բոլորդ սպասում եք՝ երբ եմ վերջապես երեխա ունենալու». Արուս Տիգրանյանը՝ եթերային դադար վերցնելու պատճառների մասին

Արուսիկ Տիգրանյանը դադար կվերցնի մասնագիտությունից, որի համար, ինչպես խոստովանել է, խելագարվում է: Դերասանուհի-հաղորդավարուհին անկեղծ գրառում է կատարել Ինստագրամի իր էջում.

«Որոշել եմ գոնե մի կես տարի չլինել եթերում ու զբաղվել ինքնակրթությամբ, հանգստանալով ու վերլուծելով իմ անցած վերջին տարիները։ 26 տարեկանը (ու դե, բոլոր տարիքները) շատ հարմար ժամանակ է վերարժեւորումների համար։

Գիտեմ, որ բոլորդ սպասում եք, թե երբ եմ ես վերջապես երեխա ունենալու, եւ նաեւ դրա համար ուզում եմ սովորել լիարժեք երջանիկ լինել առանց աշխատանքային ու ֆինանսական կախվածությունների, որ հետո ուրիշ մեկին էլ կարողանամ դա սովորեցնել։

Վստահ եմ՝ շատերն են ունենում այդ զգացումը, որ երբ գործ չես անում, քեզ անպետք ու կյանքից հետ մնացած ես զգում, նաեւ շատ է լինում, երբ հիմար առաջարկներ ենք ընդունում՝ փող աշխատելու եւ ուրիշ լիքը պատճառների համար։

Լուսանկարը՝ instagram.com/arusiktigranyan/ Արուս Տիգրանյանը


Պետք է անկեղծ ասեմ, որ վերջերս եղել են նախագծեր, երբ ես ինքս ինձ ու իմ արածը չեմ հավանել, այս անգամ ոչ թե գերազանցիկի աչքերով, այլ շատ անկեղծ։ Գիտեմ, որ դա այն չէ, ինչ ուզում էի անել, երբ համալսարանում երազում էի հայտնի լրագրող դառնալու մասին։

Առաջիկա ամիսներին ինձ կնվիրեմ իմ սիրած բաներին՝ Ինստագրամ, համով ուտելիքներ, ճամփորդություն ու սիրելի մարդիկ, ավելի շատ կզբաղվեմ վլոգերով ու հոգեբանությամբ։

Եթե հանկարծ հայտնվեմ էկրաններին, ուրեմն՝ այնքան աննախադեպ մի նախագիծ կլինի, որն արժանի կլինի այս բոլոր մտքերս «քենսլ» անելուն:):

Ու, հա, ահավոր հպարտանում եմ ինձնով՝ վերջին տարիներին այդքան ջանալու եւ լիքը ձեռքբերումներիս համար։ Վստահ եմ, որ հանգիստս կօգնի հետո էլ ավելի թույն լրագրող ու դերասան լինելուս»:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին