Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հյուրախաղերով Հայաստանում է Լիբանանի «Գասպար Իփեկյան» թատերախումբը

Հյուրախաղերով Հայաստանում է Լիբանանի «Գասպար Իփեկյան» թատերախումբը

ԳՅՈՒՄՐԻ, 10 ՄԱՅԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ : Նիլ Սայմոնի The  Good Doctor կատակերգությամբ Հայաստանում մեկնարկեցին Համազգային մշակութային միության  Լիբանանի «Գասպար Իփեկյան» թատերախմբի հյուրախաղերը: Մայիսի 10-ին հյուրախաղերի մեկնարկն ազդարարվեց Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Հյուրախաղերի շրջանակներում լիբանանցիները կլինեն նաև  Վանաձորում և Երևանում:

Կարևորելով նմանատիպ այցերը` Համազգային մշակութային միության  «Գասպար Իփեկյան» թատերախմբի վարչության ատենապետ Մարտիկ Դեմիրճիանն «Արմենպրես»-ին տեղեկացրեց, անցած տարի ևս թատերախումբը Հայաստանում էր, սակայն ի տարբերություն այս տարի հայ հանդիսատեսի դատին ներկայացվող կատակերգության, ներկայացվել էր 2 ողբերգություն: «Մենք հավատում ենք, որ այս հյուրախաղերը մեծ նպաստ  կբերեն լիբանանահայ թատերախմբի որակական աշխուժացմանը ի նպաստ հայ թատրոնի զարգացմանը հայրենիքից հեռու»,-նշեց Մարտիկ Դեմիրճիանը՝ հիշեցնելով նաև, որ մեկ տարի առաջ Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով Լիբանանում էր՝  Համազգային «Գասպար Իփեկյան» թատերախմբի վարչության հրավերով:

Հակոբ Տեր-Ղուկասեանի  բեմադրությամբ գյումրեցի հանդիսատեսի դատին ներկայացվեց  Նիլ Սայմոնի 7  դրվագ՝  առօրյա  կյանքը ներկայացնող մեղմ հումորով, ծիծաղով ու նաև  ողբերգությամբ:

Երեկոյի  ընթացքում, ի  արժևորումն Լիբանանում մշակութային ու հայապահպան գործի,  թատերախումբն արժանացավ Շիրակի մարզպետի և  Գյումրու քաղաքապետի պատվոգրերին:

Համազգայինի թատերասերների խումբը հիմնվել է 1942 թվականին բեմադրիչ Գասպար Իփեկյանի կողմից։ Ժորժ Սարգսյանը թատերախմբի գլխավոր դերակատարներից էր։ Գասպար Իփեկյանից հետո խումբը ղեկավարեց Ժորժ Սարգսյանը, ով ավելի քան 30 տարի անձնվիրաբար ծառայեց հայ թատրոնին ու մշակույթին։ Հետագայում թատերախումբը կոչվեց իր հիմնադրի՝ Գասպար Իփեկյանի անունով։ Ժորժ Սարգսյանի ղեկավարությամբ թատերախումբը նոր զարգացում ապրեց՝ ամրապնդելով դիրքերը նախ Լիբանանում, այնուհետև վաստակեց համասփյուռքյան համբավ։ Ժորժ Սարգսյանի շնորհիվ սփյուռքահայ թատրոնը հասավ իր գագաթնակետին։ Թատերախումբը հյուրախաղերով հանդես է եկել Սիրիայում, Իրանում, Եգիպտոսում, Կիպրոսում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում և այլ երկրներում։

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]