Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Կտրուկ փոփոխություն՝ Արցախում. Փաշինյանը որոշո՞ւմ է կայացրել

Քաղաքականության մեջ, որպես կանոն, պատահական իրադարձություններ չեն լինում։ Այդ կանոնը գործում է անգամ Հայաստանում, որտեղ քաղաքականությունը դասական առումով, մեղմ ասած, կայացած չէ։

Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն այն սակավաթիվ գործիչներից մեկն էր, որը Ստեփանակերտում օգոստոսի 5-ին տեղի ունեցած հանրահավաքի հարթակում էր՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընկերակցությամբ։ Հենց այդ հանրահավաքից հետո առաջին անգամ հրապարակավ կարծիք հնչեց, որ Մայիլյանը մասնակցելու է հաջորդ տարի Արցախում նախատեսված ընտրություններին։

Երեկ Արցախի ԱԳ նախարարն այդ մասին, ըստ էության, հայտարարել է, իհարկե՝ ոչ թե վերջնական որոշման, այլ առայժմ մտադրության մակարդակում։ Չեմ բացառում իմ ակտիվ մասնակցությունն ընտրություններին՝ ասել է Մայիլյանը, ու երբ նման ձևակերպումներ հնչում են դիվանագետի շուրթերից, գրեթե ակնհայտ է՝ նախագահական ընտրություններին մասնակցության հարցը լուծված է։

Արցախի ԱԳ նախարարի այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի արցախյան ելույթի առաջին ներքաղաքական արձագանքներից մեկն է, սակայն՝ ոչ միակը։ Հայաստանի վարչապետի պատմական ելույթը, կարելի է ասել, արմատապես փոխեց Արցախի ներքաղաքական զարգացումների տրամաբանությունն ու ընթացքը։

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ոչ միայն հրաժարվեց հանրահավաքային պայքարից, այլև հրապարակայնացրեց նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ իր հինգ հանդիպումների փաստը, ու շատերի կարծիքով՝ սկսվել է ընտրական կամպանիայից գեներալի կամավոր դուրսմղման գործընթացը։ Ավելին՝ արմատական հայտարարություններով աչքի ընկնող Բաբայանն «Առաջին լրատվական»-ի եթերում, ըստ էության, սենսացիոն հայտարարություն արեց։ «Եթե ՀՀ իշխանությունները կատեգորիկ չուզեն ինձ տեսնել՝ կհեռանամ»,- ասել է ՊԲ նախկին հրամանատարը:

Առաջին կարևոր քայլն արված է՝ Արցախում կանխվել է հեղափոխական սցենարի զարգացումը, ինչն արդեն գրեթե կանխատեսելի է դարձնում մրցակցային ընտրությունների անցկացման հնարավորությունը, որտեղ գործող իշխանությունն ըստ ամենայնի չի ունենալու մեկ միասնական թեկնածու։

Սա խիստ կարևոր ու միևնույն ժամանակ նոր իրողություն է Արցախի ընտրություններում։ Արցախի նախագահական նախորդ բոլոր ընտրություններում պաշտոնաբաժանման հարցը որոշվել է Երևանում, որի հավանությանն արժանացած թեկնածուն այլևս կանխատեսելիորեն ԼՂՀ հաջորդ նախագահն էր՝ թվացյալ կայունության համատեքստում խոցելի դարձնելով Արցախի սուբյեկտությունը։ Այս անգամ որակապես ու արմատապես իրավիճակ է փոխվել. պաշտոնական Երևանի թեկնածուն «օրինական ընտրություններն» են։

Իհարկե, ասվածը չի ենթադրում, թե Երևանն անտարբեր է, թե ով է լինելու Արցախի հաջորդ նախագահը։ Ժամանակակից քաղաքականությունը ստեղծել է անուղղակի միջամտության հարուստ գործիքակազմ, որի կիրառումը միանգամայն լեգիտիմ է։ Օրինակ՝ երբ Երևանն իրեն հայտարարում է օրինական ընտրությունների երաշխավոր, ապա գործնականում բացառում է այն թեկնածուների հաղթանակը, որոնք այսօր ուղղակիորեն ներկայացնում են Հայաստանում պարտված քրեաօլիգարխիկ համակարգի տարբեր սեգմենտներին կամ փորձում են «դաբրոներ» գտնել Մոսկվայում։ Մեծ հաշվով՝ այդ տրամաբանությունը «խաղից դուրս» է դնում գեներալներ Սամվել Բաբայանին ու Վիտալի Բալասանյանին։

Մինչև վերջերս համարվում էր, որ Երևանի համար ընդունելի է Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի թեկնածությունը, համենայնդեպս՝ վերջինս Արցախի էլիտայի այն գործիչներից մեկն է, որը հրապարակավ պաշտպանել է Հայաստանի նոր իշխանության բոլոր քայլերը։

Սակայն Նիկոլ Փաշինյանի շրջապատում, ըստ ամենյանի, մերժվել է ուղղակի միջամտության սցենարը ու դիտարկվել է քաղաքական մրցակցությունը խթանելու մարտավարությունը։ Հենց այդ համատեքստում էլ ծնվեց Մասիս Մայիլյանի հայտը։

Օրինական ընտրությունների ու քաղաքական մրցակցության ինստիտուտների ներդրումը այն մեխանիզմն է, որը թույլ կտա Արցախն ադապտացնել հետհեղափոխական Հայաստանի իրողություններին։ Այլ խոսքով՝ այդ ճանապարհով հաղթած յուրաքանչյուր թեկնածու դառնում է Հայաստանի գործող իշխանության գործընկերը։

Մյուս կողմից՝ Մասիս Մայիլյանի թեկնածությունը հենց այդ տրամաբանության ծնունդն է, որովհետև Արցախի ԱԳ նախարարը որևէ կերպ ինտեգրված չէ Հայաստանի քրեաօլիգարխիկ նախկին համակարգին ու ավելին՝ 2017-ի նախագահական ընտրություններում եղել է Բակո Սահակյանի հիմնական մրցակիցը, այլ խոսքով՝ մեկը, որն ուղղակիորեն իրեն դուրս է դրել Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգի գծած խաղի սցենարից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում