Friday, 29 03 2024
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով

Քոչարյանը որոշել է Սերժ Սարգսյանին «փուռը տալ»

Այսօր հետկեսօրին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված: Բարեբախտաբար, ահազանգը կեղծ էր, սակայն տարհանման գործողությունը որոշակի անորոշություն ու անհանգստություն էր ծնել մեր հայրենակիցների մեջ։

Այսօրվա Հայաստանում, երբ թվացյալ կայունության հիմքում անորոշության ու քաոսի որոշակի բաղադրիչ կա, դժվար է բացառել նման ֆեյք-ահազանգերի կապը քաղաքական իրականության, իրադարձությունների հետ։ Դավադրական տեսություններով առաջնորդվողները կապը միանգամից կգտնեն, մանավանդ որ Երևանի ծայրամասային դատարաններից մեկի բակում «քաղաքացիական բախումներ» էին բեմականացվում։

Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների դատավարության երկրորդ օրը դատարանի դահլիճի մոտ հավաքվել էին ոչ միայն երկրորդ նախագահի կողմնակիցները, այլ նաև՝ հակառակորդները։ «Քաղաքացիական բախումների» սաղմերը գցված են․ եթե այսօր ամեն ինչ սահմանափակվեց լեզվակռվով ու փոխադարձ վիրավորանքներով, ապա վաղը շատ հնարավոր է՝ գործի դրվեն բռունցքները։

Ռոբերտ Քոչարյանը քաղաքականության մասին այլ պատկերացումներ չունի։ Նա տասը տարի իշխանությունը պահել է անտագոնիստական ռեժիմով՝ բարիկադներ կառուցելով երկրի ներսում, Հայաստան-Արցախ հարաբերություններում։ Բարիկադներից անդին մարդիկ են սպանվել ու խոշտանգվել, որովհետև երկրորդ նախագահն անզուսպ հակում ունի բռնության ու անտագոնիզմի հանդեպ։ Հիմա Քոչարյանի կարգավիճակը փոխվել է, սակայն նրա «անտագոնիստական» մտածողությունը մնացել է նույնը։

«Դաշնակիցներով» Քոչարյանը ոչնչի հասնել չի կարող դատավարական հարթությունում, սակայն հարամում է քաղաքական կյանքը, ականապատում է այն, ինչը կարող է դառնալ քաղաքական նոր մշակույթ։ «Քաղաքացիական բախումների» բեմականացումը Քոչարյանի համար փրկօղակ է։ Նա մի կողմից՝ ակամայից դառնում է ընդդիմության բևեռ՝ խանգարելով իրական ընդդիմության ձևավորմանը, մյուս կողմից՝ իրավական գործընթացին ուղեկցող քաղաքական հիստերիան կարող է ապալեգիտիմացնել Մարտի 1-ի գործը։

Քոչարյանը հետևողականորեն հետամուտ է այս խնդիրների լուծմանը, ու այդ հարցում մեղավոր են գործող իշխանությունները, որոնք անցած մեկ տարվա ընթքացում որևէ ջանք չգործադրեցին քաղաքական կենսունակ համակարգի կայացման համար ու սեփական քաղաքական կոմֆորտն ապահովելու գայթակղությամբ տրվեցին «սևերի» ու «սպիտակների» հակադրության պարզունակ թեզին։ Իշխանության սահմանած ցածր նշաձողը քաղաքական սուբյեկտության հնարավորություն տվեց Ռոբերտ Քոչարյանին։ Վաղը հետևանքներն ավելի տխուր կարող են լինել, եթե իշխանությունը չկարողանա հաղթահարել պարզունակ մտածողությունը։

Բայց Քոչարյանի կռիվը միայն առրևույթ հակառակորդի, այսինքն՝ հեղափոխության ու հասարակության հետ չէ, այլ նաև՝ նախկին համակարգի ներսում։

Երկրորդ նախագահը քաղաքական հեռանկարային խնդիրներ չի ձևակերպում, նա այդպիսի բան չի արել անգամ նախագահության տարիներին՝ փորձելով իր նպատակին հասնել փոքր քայլերով։ Հիմա նույնն է՝ Քոչարյանն այս փուլում ձգտում է ազատության, ու դա է նրա գերնպատակը։

Միևնույն ժամանակ՝ Քոչարյանը հասկանում է, որ նախկին համակարգի նշանային դեմքերից մեկը պատասխան պետք է տա, ու «արդար» չի համարում, որ այդ մեկը ինքն է։ Երկրոդ նախագահն առայժմ դատարանի դահլիճում բովանդակային ելույթ չի ունեցել, սակայն նրա «խոսնակները» բացահայտորեն մատնացույց են անում այն մեկին, որը Ռոբերտ Քոչարյանի փոխարեն պետք է պատասխան տա, ընդ որում՝ ոչ այնքան կատարված հանցագործությունների, որքան՝ քրեօլիգարխիկ համակարգի փլուզման համար։

Լրագրողների հարցին, թե ո՞վ է ցուցարարների վրա կրակելու հրաման տվել, Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, երեկ պատասխանել է. «Ինչպե՞ս եք պատկերացնում, որ ինչ-որ մեկը հրաման տա սպանել: Մի մարդ, որ ղեկավարել է 10 տարի, չեմ վարանի ասել՝ փայլուն արդյունքներ է ցույց տվել, և ինչ-որ մեկ ամիս էր մնում, պետք է գնար նման քայլի՞: Սա մեկ հոգու, երկու հոգու որոշելիք հարց չէ, նման բաների մեջ պատկերացրեք՝ քանի հոգի պետք է ներգրավված լինեն: Նույնիսկ այս պայմաններում նման մեղադրանք չկա, և պետք է ապացուցել, որ հայրս կապ չէր կարողանալ ունենալ: Ես կոչ եմ անում՝ թող սենց անհեթեթ մեղադրանքներ առաջադրելու փոխարեն գնան, գտնեն մեղավորներին՝ ուղղակի ամեն տեղ նայեն, ոչ թե կոնկրետ մեկ տեղ»։

Թերևս, կարիք չկա բացահայտելու, թե գլխավոր մեղադրյալի կարգավիճակում ում է պատկերացնում կրտսեր Քոչարյանը։ Ընդ որում՝ նա չի ասում, թե ժողովրդի վրա կրակելը վատ բան է, ասում է՝ «ինչ-որ մեկ ամսվա» համար նման բան հայրը չէր անի՝ հասկացնելով, որ Մարտի 1-ի կազմակերպչին փնտրեն այլ մարդու մեջ, որն աչքի առաջ ուներ տասը տարի իշխելու հեռանկար։

Այն, ինչ Լևոն Քոչարյանը ձևակերպել է դիվանագիտորեն, այսօր ժողովրդական լեզվով «բացահայտել» է երկրորդ նախագահին աջակցող նախկին պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը։ «Ես անցյալ տարի ակտիվ մասնակցում էի հեղափոխությանը, պայքարում էի ստի ու կեղծիքի դեմ, մենք մերժեցինք Սերժին, հիմա կալանքի տակ է Ռոբերտ Քոչարյանը։ Ես պահանջում եմ արդարություն»,- ասել է նա։

Փաստորեն հեղափոխությունը շեղվել է իր «արդար» ուղուց, իսկ Քոչարյանի աջակիցները հեղափոխությունը «դարձի» բերելու առաքելություն ունեն։ Խեղճերն իրենց դավաճանված են զգում, որովհետև մերժել են Սերժին, բայց փակվել է Քոչարյանը։ Մնում է պատկերացնել, թե ապագայում Քոչարյանն ինչպիսի բոցաշունչ ելույթներով է պատրաստվում «մերժել Սերժին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում