1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կատարելագործված մոտեցումներ, մանրամասն տեղեկատվություն հյուրանոցների մասին. www.allhotels.am կայքը ներկայացվեց հանրությանը

Կատարելագործված մոտեցումներ, մանրամասն տեղեկատվություն հյուրանոցների 
մասին. www.allhotels.am կայքը ներկայացվեց հանրությանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գործող հյուրանոցային տնտեսության օբյեկտների առցանց ամրագրման համակարգերին իր նոր, ժամանակակից մոտեցումներով գալիս է լրացնելու www.allhotels.am կայքը: Հոկտեմբերի 25-ին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում կայացավ կայքի պաշտոնական շնորհանդեսը: 3.5 տարվա ընթացքում մշակված հայաստանյան նախագիծը նոր, ավելի լայն հնարավորություններ է տրամադրում թե՛ իր գործընկերներին, թե՛ հաճախորդներին, ովքեր հեշտությամբ կկարողանան ամրագրել հյուրանոցներ  Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններում:

Կայքի հիմնադիր, «Լոռե Թրավել» զբոսաշրջային կազմակերպության տնօրեն Վլադիմիր Գեւորգյանը տեղեկացրեց, որ հյուրանոցային տնտեսության օբյեկտները սեփական նախաձեռնությամբ կարող են գրանցվել համակարգում բացառապես անվճար հիմունքներով: Կայքում արդեն իսկ կարելի է գտնել մանրամասն տեղեկատվություն 200 հյուրանոցային տնտեսության օբյեկտների մասին, որոնցից 132-ը հենց հյուրանոցներ են, իսկ մյուսները՝ հոսթելներ եւ հյուրատներ:

«Հյուրանոցը պարզապես հայտ է ներկայացնում, լրացնում է տվյալները եւ մուտք է գործում համակարգ: Կնքում ենք պայմանագիր, որի  հետ միասին առաջադրում ենք 150 կետից բաղկացած թերթիկ, որը պետք է լրացնել: Իրականում, դա  հսկայածավալ բազա է հետագայում մեր գործունեության համար, որովհետեւ պետք է շատ մանրամասն տեղեկատվություն ունենանք հյուրանոցների մասին խստապահանջ զբոսաշրջիկներին գոհացնելու համար: Ենթադրենք՝ զբոսաշրջիկին պետք է իմանալ՝ արդյոք տվյալ հյուրանոց կենդանի կարելի է բերել, կամ սենյակում թեյնիկ կա, թե ոչ. ահա՛, նման հարցեր ենք ներառել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողներ հետ զրույցում ասաց Վլադիմիր Գեւորգյանը՝ տեղեկացնելով նաեւ, որ նախագիծը վերջնական արդյունքի հասցնելու համար պահանջվել է շուրջ 35 հազար դոլար:

Դիտարկմանը, թե ինչով է կայքը տարբերվում արդեն իսկ գործող www.booking.com, www.hotels.am կայքերից, Վլադիմիր Գեւորգյանն առանձնացրեց մի քանի կետեր:

«Նախագիծն առաջինն է Հայաստանում, քանի որ այն հանդիասնում է B2B հարթակ, այսինքն՝ այնպիսի համակարգ է,  որը հնարավորություն է տալիս արտասահմանյան զբոսաշրջային ընկերություններին ուղիղ կապ հաստատել հյուրանոցների հետ: Շատ դեպքերում մեր գործընկեր  կազմակերպությունները հորդորում են, երբեմն պահանջում, որ նման հարթակ ունենանք: Կայքը նաեւ ունի հյուրանոցային սենյակների 3D/360 աստիճան լուսանկարներ: Նման համակարգ ունենալը բավականին  ծախսատար է, այս պարագայում մենք աշխարհում ենք առաջինը, քանի որ հյուրանոցները կարող են վիրտուալ տուրեր կազմակերպել: Հաջորդ առավելությունն այն է, որ կայքն ունի 25 ֆիլտրման հնարավորություն, այսինքն՝ զբոսաշրջիկն  իրականացնում է զտում՝ ըստ իր  պահանջմունքների.  ենթադրենք՝ ձեզ անհրաժեշտ է լողազավան, սպա, բիլիարդ եւ այլն, դուք կարող եք նշել, եւ համապատասխանաբար գտնել ձեզ համար նախընտրելի հյուրանոցը»,-ներկայացրեց կայքի հիմնադիր՝ ընդգծելով, որ  կայքը նաեւ ունի Android եւ IOS հավելվածներ, ինչպես նաեւ տալիս է բնակարանների առցանց ամրագրման հնարավորություն:

Նա նշեց, որ թեպետ գործընկեր կայքերը նույնպես լավ են աշխատում, այնուամենայնիվ՝ չունեն թվարկված առավելությունները:

«Սա այն հարթակն է, որը եւս խթան է միջազգային շուկա դուրս գալու եւ առավել մեծ թվով զբոսաշրջիկների ներգրավելու համար: Հուսամ՝ 2020 թվականին նախատեսվող 3 մլն զբոսաշրջիկների ներգրավման գործում նաեւ կայքը կունենա իր դերակատարումը»,-ասաց Վլադիմիր Գեւորգյանը:

Կայքում նաեւ առանձնակի նշվելու է այն, որ զբոսաշրջիկները հյուրատներում կարող են մասնակցել լավաշի թխմանը,  օղու թորմանը, ծանոթանալ գյուղական կյանքին:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանն էլ հատկապես կարեւորոց այն, որ կայքում ներառված են նաեւ Արցախի Հանրապետության հյուրանոցային տնտեսության օբյեկտները, ինչը էական նշանակություն ունի Արցախը արտասահմանցի զբոսաշրջիկներին ներկայացնելու համար:  

«Այսօր շատ կարեւորվում է տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը  զբոսաշրջային ոլորտում, եւ այս նախաձեռնությունը իրականացվել է երկու ոլորտների համագործակցության շրջանակում:   Շատ կարեւորում եմ այս նախաձեռնությունը, որովհետեւ այն տարբեր, առավել կատարելագործված մոտեցումներ է ներկայացնում: Համոզված եմ, որ այն օգնելու է ավելի հարմարավետ ամրագրումներ կատարել եւ մասնավորապես՝  մեր հյուրանոցային տնտեսությունը  արտաքին, նաեւ ներքին շուկայում ներկայացնել»,- ընդգծեց Մեխակ Ապրեսյանը եւ հավելեց, որ արդեն իսկ գործող համակարգերից, որոնք նույնպես լավ են աշխատում, այս համակարգը տարբերվում է պարզապես իր նոր մոտեցումներով:

Մեխակ Ապրեսյանն անդրադարձ կատարեց նաեւ վիճակագրական տվյալներին՝ նշելով, որ դեռեւս կարող է հայտնել առաջին կիսամյակի տվյալները,  ըստ որոնց՝ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը եղել է  622.381՝  գրանցելով 24.2 տոկոսի աճ  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]