Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է ապօրինի. Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitledkuikj

«ՀՀ պաշտոնաթող նախագահի դեմ հարուցված և՛ քրեական գործը, և՛ մեղադրանքը բացարձակապես ապօրինի են»,- ընթացող ասուլիսում նման գնահատական հնչեցրեց  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ անդրադառնալով նրա կալանավորմանը: Սողոմոնյանի խոսքով, սա ակնհայտ քաղաքական և անձնական հետապնդում է: «Սա վերջերս մոդայիկ դարձած բառով կոչվում է վենդետտա, քաղաքական ու անձնական հաշվեհարդար է, որը չունի որևէ իրավական հիմնավորում: Ես հասկանում եմ, թե ինչ է տեղի ունենում, վստահ եմ, դուք էլ հասկանում եք, թե ինչ է տեղի ունենում, հասկանում եք, թե ինչու է մեղավոր նշնակվել հենց Ռոբերտ Քոչարյանը, հասկանում եք, թե ինչ արագությամբ տեղի ունեցավ այդ գործընթացը, որը որևէ կապ չունի մարտի մեկի տասը զոհերի սպանության գործի բացահայտման հետ»,- ասաց նա:   «Թեև ես դրանք մեկնաբանելու եմ և այսօր, և վաղը, և ամեն օր: Կրկնում եմ, Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է ապօրինի: Քրեական գործը, որը սարքվել է նրա դեմ, ապօրինի է, կապ չունի ՀՀ օրենքի հետ, ոտնահարում է ՀՀ Սահմանադրությունը: Մենք պահանջում ենք և պահանջելու ենք, անհապաղ ազատ արձակել նրան, փոխել խափանման միջոցը և բողոքարկելու ենք դատական կարգով»,- խոսքը եզրափակեց Սողոմոնյանը: