Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ТАСС-ը շնորհավորել է «Արմենպրես»-ին հիմնադրման 104-րդ տարեդարձի առթիվ

ТАСС-ը շնորհավորել է «Արմենպրես»-ին հիմնադրման 104-րդ տարեդարձի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի ТАСС լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Սերգեյ Միխայլովը շնորհավորել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը հիմնադրման 104-րդ տարեդարձի առիթով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է ՏԱՍՍ գործակալության գլխավոր տնօրենի ուղերձը․  

«Թույլ տվեք Ռուսաստանի ТАСС լրատվական գործակալության անունից շնորհավորել Ձեզ և Հայաստանի «Արմենպրես» պետական գործակալության ողջ անձնակազմին՝ գործակալության հիմնադրման օրվա առթիվ: Այսօր «Արմենպրես»-ը վստահորեն պահպանում է իր հեղինակությունը՝ որպես տեղեկատվության հեղինակավոր աղբյուր բաժանորդների և գործընկերների ամենալայն շրջանակի համար: Լրագրողական պարտականություններին հավատարմությունը, օբյեկտիվությունը և ընթերցողի առջև պատասխանատվությունը միշտ եղել են ձեր աշխատանքի հիմնական ուղենիշները: Համոզված եմ, որ ձեր ստեղծագործական թիմը կշարունակի իր ներդրումն ունենալ համաշխարհային տեղեկատվական դաշտի զարգացման գործընթացում: Օգտվելով առիթից ՝ ցանկանում եմ վստահություն հայտնել մեր գործակալությունների միջև ապագայում լավ հարաբերությունների պահպանման հարցում։ Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ նոր հաղթանակներ, բարեկեցություն և բարգավաճում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]