2890 դիտում
22:42 28-03-2019
«Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա հայտնի «Authentic Light Orchestra» խումբը` «Հայկական Էսքիզներ» ծրագրով
Ապրիլի 4-ին Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա հայտնի Authentic Light Orchestra խումբը` Հայկական Էսքիզներ» (Armenian Sketches) ծրագրով։
Խումբը հիմնադրվել է 2009 թվականին, մուլտիինստրումենտալիստ և կոմպոզիտոր Վալերի Տոլստովի կողմից։ Այն միջազգային նախագիծ է, որին մասնակցում են երաժիշտներ Շվեյցարիայից, Հայաստանից և Ռուսաստանից։ Երևանյան համերգին կմասնակցեն Եվգենի Լեբեդևը (դաշնամուր), Անտոն Ռևնյուկը (բաս) և Իգնատ Կրավցովը (հարվածային գործիքներ) Ռուսաստանից, ինչպես նաև՝ Միքայել Ոսկանյանը (թառ/վոկալ), Արմեն Հյուսնունցը (սաքսոֆոն) և Open String quartet-ը։ Համերգի հատուկ հյուրն է Էմանուել Հովհաննիսյանը (դուդուկ)։
Authentic Light Orchestra-ի երաժշտական գաղափարախոսությունը տարբեր ժանրերի և էթնիկ նվագարանների օրգանական միաձուլումն է։ 2012 թվականից ի վեր խումբը հանդես է եկել 200 համերգով, աշխարհի 45 քաղաքներում։
2016-ին խումբը լավագույնն է ճանաչվել Russian World Music Awards մրցանակաբաշխությանը՝ «Լավագույն էթնիկ նախագիծ» անվանակարգում։
Խումբը մանսակցել է Հայոց Եղեռնի թեմային նվիրված հոլիվուդյան «Խոստում» ֆիլմի սաունդթրեքի ստեղծմաը, որը նաև ներկայացրել է համերգային կատարմամբ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնթույան հրավերով։
2019-ի վերջին գերմանական հեղինակավոր Naxos լեյբլի ներքո լույս կտեսնի Аuthentic Light Оrchestra-ի նոր ալբոմը։
Նմանատիպ նյութեր
1161 դիտում
19:56 06-03-2019
Էթնո-ջազային «Authentic Light Orchestra»-ն բացառիկ համերգ կունենա Հայաստանում
1380 դիտում
20:41 17-11-2015
«Գեղարդ» երգեցիկ խումբը համերգային ծրագրով հանդես կգա Մոսկվայում
1008 դիտում
16:45 05-11-2014
«Արամ Խաչատրյան» համերգասրահում Վազգեն Սարգսյանի 55-ամյակին նվիրված համերգ տեղի կունենա
Այս բաժնից
280 դիտում
18:50 23-04-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
439 դիտում
18:38 23-04-2024
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
379 դիտում
18:35 23-04-2024
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ