ՀՀ ԱԳՆ-ն` Լավրովին. Խաղաղապահների մասով հայկական կողմի մտահոգությունները ՌԴ-ին գրավոր փոխանցվել դեռ 2021-ի փետրվարին

ՀՀ ԱԳՆ-ն` Լավրովին. Խաղաղապահների մասով հայկական կողմի մտահոգությունները ՌԴ-ին գրավոր փոխանցվել դեռ 2021-ի փետրվարին

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը, արձագանքելով ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, տեղեկացրել է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության և հետագայում հնարավոր խնդիրների առաջացման վերաբերյալ «հայկական կողմի մտահոգությունները, ի թիվս այլ դեպքերի, դեռևս 2021 թվականի փետրվարին գրավոր կերպով փոխանցվել են ՌԴ բարձրագույն ղեկավարությանը»։

Օգոստոսի 5-ին Լավրովը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ասել է, որ Ռուսաստանը դեռևս Հայաստանից կոնկրետ առաջարկներ չի տեսել Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության մասով՝ վերջին սրացման ֆոնին։

Փաշինյանը կառավարության նիստում, անդրադառնալով իրավիճակի սրմանն Արցախում, հայտարարել էր, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Արցախում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում վերջին օրերինը, հայ հանրության շրջանում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի բովանդակության հետ կապված հարցեր են առաջանում։

Նա նշել էր, որ այս պայմաններում խիստ անհրաժեշտ է դառնում ԼՂ-ում խաղաղապաh առաքելության մանրամասների ճշգրտումը:

«Դա անհրաժեշտ էր ի սկզբանե, բայց այս գործընթացին խոչընդոտել է Ադրբեջանը՝ հրաժարվելով ստորագրել ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը։ ՀՀ-ն դա արել է հենց 2020-ի նոյեմբերին: Ակնկալում ենք, որ երկկողմ ձևաչափով ստորագրված մանդատը գործի իր ամբողջ ծավալով»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ եթե դա բավարար չէ, ուրեմն պետք է միջոցներ ձեռնարկել այդ մանդատը միջազգայնորեն հաստատելու կամ ավելի լայն միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ։

Օգոստոսի 3-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են նռնականետեր և հարվածային անօդաչու թռչող սարքեր: Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։

Օգոստոսի 1-ին` ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Բախշիյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Օգոստոսի 2-ին լարվածությունը պահպանվել է։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---