HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Պետբյուջեից 47 միլիոն դրամ է տրամադրվել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի անցկացման համար

2018 թվականի պետական բյուջեից մշակույթի նախարարությունը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպման և անցկացման համար հատկացրել է 47 միլիոն դրամ: Գումարը որպես դրամաշնորհ տրամադրվել է «Կինոյի զարգացման «Ոսկե ծիրան» ՀԿ-ին: Այս մասին տեղեկանում ենք կառավարության վաղվա նիստին ներկայացված որոշման նախագծից:

Հատկացված այդ գումարից մոտ 28 միլիոն դրամ փոխանցվելու է արտասահմանյան ֆիլմերի ընտրությանը, հեղինակային իրավունքի ձեռքբերման, կազմակերպական և տեխնիկական աշխատանքների կատարման համար, 6.7 միլիոն դրամով գնվելու են Հայաստան ժամանող պատվիրակությունների ավիատոմսերը, 4,5 միլիոն դրամ հատկացվելու է ուղևորափոխադրող ավտոմեքենաների, սարքավորումների վարձակալության, գովազդային նյութերի արտադրության և հեռարձակման համար, իսկ 7,4 միլիոն դրամ տարմադրվելու է պատվիրակությունների ընդունման հետ կապված հյուրանոցային և կեցության ծախսերի համար:

Նշենք, որ «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում Հայաստան է հրավիրվում համաշխարհային ճանաչում ունեցող կինոգործիչներ և կինոփառատոնին մասնակից պատվիրակություններ, փառատոնի ընթացքում ցուցադրվում են արտասահմանյան և հայկական խաղարկային և վավերագրական ֆիլմեր: Կինոփառատոնի հիմնական առաքելություններից է հայաստանցի կինոսերներին համաշխարհային կինոյի լավագույն նմուշները հասանելի դարձնելը, Հայաստանի և հայկական կինոյի հանրահռչակումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter