Friday, 19 04 2024
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է

Նիկոլ Փաշինյանը դժվարին ընտրության առաջ է կանգնեցրել Պուտինին

ՆԱՏՕ-ի բրյուսելյան գագաթնաժողովը իր նշանակությամբ ու կայացված որոշումներով կարևորագույն իրադարձություն դարձավ համաշխարհային զարգացումների ընթացիկ շրջափուլում, որը, սակայն, մեծ հավանականությամբ ունենալու է նաև երկարաժամկետ ազդեցություն ու հետևանքներ։

Նախ՝ չիրականացան տևական ժամանակ ռուսական քարոզչության ու դիվանագիտության կողմից ներկայացվող այն կանխատեսումները, թե ՆԱՏՕ-ում հարաբերությունների պատճառով Արևմուտքի պետությունների միջև հակասությունները սրվելու են։ Ճիշտ հակառակը՝ ՆԱՏՕ-ի բրյուսելյան գագաթնաժողովը դարձավ այդ հակասությունների հարթման միջոցառում, ՆԱՏՕ-ի անդամ երկրները կարողացան համաձայնության հանգել ամենավիճահարույց՝ բյուջետային հատկացումների հարցում։ Բայց էլ ավելի կարևոր էր գագաթնաժողովի արդյունքում ընդունված փաստաթուղթը, որը լայն իմաստով Ռուսաստանին ուղղված վերջնագիր է ու միջազգային քաղաքականության հարցերում Ռուսաստանի վերջին տարիների քաղաքականության տապալման արձանագրում։

ՆԱՏՕ-ի անդամ երկրները հստակ արձանագրեցին Ղրիմի անեքսիայի անթույլատրելիությունը, հերթական անգամ աներկբայորեն դատապարտեցին Լուգանսկում և Դոնբասում իրականացվող ռուսական քաղաքականությունը և ամենակարևորը՝ տարանջատեցին Սիրիայում ստեղծված իրավիճակը ներուկրաինական խնդիրներից։ Այսինքն՝ տապալվեց վերջին տարիների ռուսական դիվանագիտության ջանքը՝ այդ բոլոր խնդիրները մեկ զամբյուղում լուծելու ուղղությամբ։

ՆԱՏՕ-ն արձանագրեց, որ իրավիճակը Սիրիայում պետք է կարգավորվի միայն Սիրիայում, և Ուկրաինան չի կարող առնչություն ունենալ դրա հետ։ Մինչդեռ Ռուսաստանը հետևողականորեն առաջ էր տանում այդ խնդիրները մեկ փաթեթում լուծելու ռազմավարությունը, որի հիմքում միջազգային առևտրի միջոցով հարցեր կարգավորելու ռուսական հնացած մոտեցումն է. ինչ-որ բան զիջել Սիրիայում՝ ինչ-որ բան Ուկրաինայում ստանալու դիմաց։

Արևմուտքը հստակ արձանագրեց ու հասկացրեց, որ այդ ռազմավարությունը դատապարտված է։ ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովը իրականում հակառուսականության շատ ավելի մեծ չափաբաժին ունեցող միջոցառում էր, քան վերջին տարիներին տեղի ունեցած արևմտյան բոլոր հավաքները միասին վերցրած։ Արևմուտքի ու Ռուսաստանի միջև առկա սահմանագիծը էլ ավելի սրվեց։

Այս պայմաններում կրկին ակտուալ է դառնալու այլ պետությունների, փոքր երկրների դիրքավորման կարևորության հարցը։ Եվ ստեղծված իրավիճակը Հայաստանի համար ունի ինչպես սպառնալիքներ, այնպես էլ նոր հնարավորություններ։ Սպառնալիքների շարքում, բնականաբար, առաջին հերթին այն բացասական հետևանքներն են, որոնք կարող են առաջանալ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների էլ ավելի սրման դեպքում։ Դա չի բխում Հայաստանի շահերից, որը մի կողմից՝ ՀԱՊԿ ու ԵՏՄ անդամ է, մյուս կողմից՝ բնականոն զարգացող հարաբերություններ ունի Արևմուտքի հետ։ Սակայն Հայաստանի վերջին դիրքավորումը, նաև Արևմուտքից որոշակիորեն տարանջատվելու դիրքավորումը, որն արտահայտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Եվրամիությանը ուղղված որոշակի հանդիմանանքով, Հայաստանին դնում է այլ հարթության մեջ։

Ակնհայտ է, որ նոր իրավիճակում, նոր իրողությունների պայմաններում, պայմանականորեն ասած, Հայաստանի արժեքը Ռուսաստանի համար շատ ավելի է բարձրանում, քան նախկինում։ Արևմուտքի հետ հարաբերությունների սրման նոր փուլում, հատկապես այն դեպքում, երբ Եվրամիությունից ու ՆԱՏՕ-ից Հայաստանի ուղղությամբ հղվում են բացառապես դրական ազդակներ, Հայաստանի որոշակի դիստանցավորումը Արևմուտքից Ռուսաստանի համար արժեքավոր աջակցություն է։ Սակայն դրա դիմաց, ինչպես ասում են, Ռուսաստանը պետք է վճարի։ Պետք է վճարի Հայաստանի հանդեպ քաղաքականության փոփոխությամբ ու այդ քաղաքականությունը իրական դաշնակցային հարաբերությունների մակարդակի հասցնելու քայլերով։ Նման փոփոխություն մենք առայժմ չենք տեսնում։

Հայաստանի կողմից Ռուսաստանի հանդեպ արվող դրական ժեստերը շատ ավելին են, քան պատասխան քայլերը։ Հասկանալի է, սակայն, որ դա երկար չի կարող շարունակվել։ Ռուսաստանոմ գուցե նախկին իներցիայով մտածում են, որ Հայաստանն այսպես թե այնպես «իրենցն» է։ Սակայն Հայաստանում փոխվել է իրավիճակ, և փոխվել է իշխանություն։ Նախկին իշխանությունը Հայաստանը դարձնում էր «իրենցը», որովհետև չուներ լեգիտիմություն և խոցելի էր։ Նոր իշխանությունը լեգիտիմության խնդիր ընդհանրապես չունի, և եթե անգամ նրա քայլերը թողնում են Ռուսաստանին աջակցելու տպավորություն, ապա դրանք ինքնիշխան երկրի ինքնիշխան իշխանության քայլեր են, Հայաստանի ոչ թե վասալությունը, այլ ինքնիշխանությունը փաստող քայլեր։

Ինչպե՞ս կարձագանքի դրանց Ռուսաստանը՝ պարզ կդառնա առաջիկա զարգացումներից։ Ռուսաստանը պետք է առարկայորեն ցույց տա, որ պատրաստ է քայլեր կատարել Հայաստանի անվտանգության բարձրացման ուղղությամբ՝ ոչ այնքան որպես անվտանգության երաշխավոր, թեև դա նաև պայմանագրային պարտավորություն է, որքան որպես իրական ռազմավարական դաշնակից։ Հակառակ դեպքում Հայաստանը ցանկացած պահի կարող է փոխել դիրքորոշումը։

Ինքնիշխան պետության աջակցությունը աշխարհաքաղաքական հակադրության պայմաններում թանկ է կողմերից յուրաքանչյուրի համար։ Իսկ ՆԱՏՕ-ից Հայաստանի հետ հարաբերությունները էլ ավելի խորացնելու ցանկություն ու պատրաստակամություն արդեն իսկ հնչել է։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը իր վերջին հայտարարություններով Ռուսաստանին ու Վլադիմիր Պուտինին կանգնեցրել է երկընտրանքի առաջ՝ կա՛մ փոխել Հայաստանի հանդեպ վարվող քաղաքականության որակն ու բովանդակությունը, կա՛մ Հայաստանն ազատել այլ կենտրոնների հետ հարաբերությունները չխորացնելու դաշնակցային պարտավորություններից։ Այն պարտավորություններից, որոնք ինքը՝ Ռուսաստանը, չի կատարում տարիներ, տասնամյակներ շարունակ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում