Friday, 29 03 2024
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին

2018 թվականին նախորդ տարվա համեմատ ավելացել է կոռուպցիոն և այլ բնույթի հանցագործությունների թիվը

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հավելյալ մանրամասներ է ներկայացրել զինված ուժերում կոռուպցիոն հանցագործությունների դեմ տարվող քրեաիրավական պայքարի արդյունքների վերաբերյալ ՀՀ Գլխավոր դատախազության կողմից ներկայացված ամփոփ հաշվետվությունից:

Մասնավորապես, արձանագրվել է, որ 2018 թվականին 2017 թ.-ի համեմատ ավելացել է կոռուպցիոն և այլ բնույթի հանցագործությունների թիվը:

«Քանի որ ՀՀ Զինվորական դատախազության 2018թ. գործունեության ամփոփման վերաբերյալ տրամադրված՝ առանց այն էլ ծավալուն պաշտոնական տեղեկատվության շրջանակներում զինված ուժերում կոռուպցիոն հանցագործությունների դեմ տարվող քրեաիրավական պայքարի արդյունքներին անդրադարձն ընդհանրական էր, հարկ եմ համարում այս կապակցությամբ որոշակի հավելյալ մանրամասներ ներկայացնել՝ ներառելով նաև պետական շահերի պաշտպանության իրավասության շրջանակներում հատկապես խախտումներով արձանագրված վնասների վերականգնման ուղղությամբ աշխատանքի արդյունքները:

2018թ. ընթացքում ՀՀ ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրվել են բացահայտված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 182 դեպք՝ 2017թ. 116 դեպքի դիմաց: Այսինքն բացահայտված կոռուպցիոն հանցագործությունների քանակն ավելացել է 66-ով կամ 56.9 տոկոսով:

Բոլոր դեպքերի վերաբերյալ ՀՀ զինվորական դատախազության դատախազների դատավարական ղեկավարմամբ և դատախազական հսկողությամբ նախապատրաստվել են նյութեր:

Դրանցից 173-ով հարուցվել են քրեական գործեր, ինչը 58-ով կամ 50.5 տոկոսով ավելի է 2017թ. ցուցանիշից:

Քրեական գործերը հարուցվել են՝

• 2-ը՝ ՀՀ քր. օր.-ի 178-րդ հոդվածով (խարդախություն),

• 35-ը՝ 179-րդ հոդվածով (յուրացում կամ վատնում),

• 1-ը՝ 200-րդ հոդվածով (առևտրային կաշառքը),

• 3-ը՝ 308-րդ հոդվածով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը),

• 3-ը՝ 309-րդ հոդվածով (պաշտոնեական լիազորություններն անցնելը),

• 31ը՝ 311-րդ, 312-րդ և 313-րդ հոդվածներով (կաշառք ստանալը, կաշառք տալը և կաշառքի միջնորդությունը),

• 17-ը՝ 314-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք կատարելը),

• 81-ը՝ 375-րդ հոդվածով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը):

2018թ. ընթացքում ավարտվել է 109 քրեական գործի նախաքննություն, որից 43 քրեական գործ 86 անձանց վերաբերյալ՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարաններ:

Համեմատության համար նշենք, որ 2017թ.-ին մեղադրական եզրակացությամբ դատարաններ են ուղարկվել 36 քրեական գործ (մոտ 20 տոկոսով պակաս)՝ 72 անձի վերաբերյալ (16.6 տոկոսով պակաս):

Կատարված ուսումնասիրություններն ու վերլուծությունները վկայում են, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների արձանագրման աճը պայմանավորված է կոռուպցիոն դրսևորումների դեմ ձևավորվող հասարակական անհանդուրժողականությամբ, նմանօրինակ դեպքերի բացահայտմանն ուղղված միջոցառումների իրականացմամբ, ինչպես նաև այդպիսի հանցագործություններ կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկվելու անխուսափելիությունն ապահովելու հանգամանքներով: Վերջինիս մասին են վկայում ոչ միայն բոլոր դեպքերը քրեադատավարական կարգով ստուգման, քննության առարկա դարձնելու հարցում դրսևորված հետևողականությունը, այլ նաև ավելի մեծ թվով անձանց վերաբերյալ ավելի շատ թվով գործեր դատարաններ ուղարկելու հանգամանքը:

Ընդհանուր առմամբ 2018թ. քննված, ավարտված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով և նախապատրաստված նյութերով հիմնավորվել են ավելի քան 422 մլն դրամի նյութական վնասի պատճառման փաստեր այն դեպքում, երբ 2017թ. հիմնավորվել էր մոտ 57.5մլն դրամի հասցված վնասը: Մինչդատական վարույթում վերականգնվել է մոտ 411մլն դրամի վնաս՝ 2017թ. մոտ 52 մլն դրամի վնասի համեմատությամբ:

Նշանակալի արդյունքներ են արձանագրվել նաև պետական շահերի պաշտպանության հարցադրումներով դատախազների կողմից իրականացված ուսումնասիրություններով:

Մասնավորապես, 2018թ. ընթացքում ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է պետությանը պատճառված ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամ վնաս, որը մոտ 15 տոկոսով ավելի է 2017թ. արդյունքից: Դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ 2018թ. ընթացքում ընդհանուր վերականգնվել է ավելի քան 680 մլն ՀՀ դրամ վնաս, որը 130 տոկոսով ավելի է 2017թ. ընթացքում՝ (294.5մլն դրամ) վերականգնվածից:

Ուսումնասիրություններն ընդգրկել են ՀՀ պաշտպանության նախարարության և մատակարար կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերվով ստանձնված պարտավորությունների կատարման, թիկունքային, սպառազինության, կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման, ինժեներական, ռազմաբժշկական, մարտական պատրաստության, ֆինանսական և այլ ծառայությունները։

Այս գործընթացները շարունակական են լինելու նաև 2019 թվականի ընթացքում»,- գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում