Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

«Իրանը փորձում է անցնել ռուբիկոնը»․ ինչպես է Մոսկվան խոչընդոտում հայ-իրանական էներգետիկ համագործակցությանը

Օրերս Երևանի պետական համալսարանում հայ-իրանական բարեկամության կաբինետի բացման միջոցառման ժամանակ Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին ուշագրավ հայտարարություն է արել այն մասին, որ Իրանը պատրաստ է Հայաստանին «հարմար գնով» իրանական գազ մատակարարել։

Իրանագետ, ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանը հիշեցնում է, որ Իրանի թե նախկին, թե ներկայիս դեսպանները մի քանի անգամ հայտարարել են Հայաստանին իրանական գազ մատակարարելու մասին, որին, սակայն միշտ հաջորդել են Հայաստանի կառավարության ներկայացուցիչների այն արձագանքները, թե դեռևս ռուսական գազից էժան գազ Հայաստանին որևէ երկիր չի առաջարկել։

«Քանի որ Իրանի դեսպաններն որևէ հստակ գին չեն նշում, թե քանի դոլարի դիմաց են պատրաստ գազ վաճառել Հայաստանին, այլ միայն ասում են «հարմար գներով» կարող ենք մատակարարել, հետևաբար մենք՝ փորձագետներս , չենք կարող հստակ ասել, թե որտեղ է թաղված շան գլուխը, այսինքն՝ իրանական կողմն է ճիշտ ասում, թե հայկական կողմը, որովհետև չգիտենք «հարմար գին» ասելով՝ իրանցիները կոնկրետ ինչքան նկատի ունեն և հիշենք նաև, որ Հայաստանում Իրանի նախկին դեսպանն էլ ասում էր, թե այդ գինը կախված է բանակցություններից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցոմ ընդգծեց Արմեն Վարդանյանը։

Այսուհանդերձ, Արմեն Վարդանյանի վստահեցմամբ՝ դեսպանի այսպիսի հայտարարությունը ևս մեկ անգամ փաստում է այն մասին, որ Իրանը միանշանակ պատրաստ է մեծացնել իր էներգետիկ համագործակցությունը Հայաստանի հետ։

Այս համատեքստում մեր զրուցակիցը նաև նկատեց, որ մյուս կողմից՝ ռուսական «Գազպրոմ» ընկերության մենաշնորհային դիրքը Հայաստանի գազային ոլորտում կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ հայ-իրանական էներգետիկ ոլորտի համագործակցության համար։

«2013թ-ին կնքվեց այն հայտնի ստրկատիրական պայմանագիրը Հայաստանի և «Գազպրոմ»-ի միջև, ըստ որի՝ մինչև 2040թ-ը Հայաստանը չի կարող որևէ այլ երկրից գազ գնել՝ առանց «Գազպրոմ»-ի թույլտվության, ինչը շատ մեծ խոչընդոտ է մեզ համար։ Էներգետիկ ոլորտը լուրջ լծակ է Ռուսաստանի ձեռքում՝ Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու համար և Ռուսաստանն երբեք ինքնակամ չի հրաժարվի այդ լծակներից։

Որոշակի փոքր քանակներով իրանական գազի ներմուծում Հայաստան՝ հատկապես միայն Սյունիքի շրջանում՝ հնարավոր է, բայց որ ռուսական գազն ամբողջությամբ մեր երկրում փոխարինվի իրանականով՝ ես այդպիսի հնարավորություն ներկայումս չեմ տեսնում»,- ասաց Վարդանյանն ու նաև հավելեց, որ սրանով Իրանը փորձում է անցնել ռուբիկոնը։

Վերջինս անդրադարձավ նաև «Գազպրոմ»-ի այն մանիպուլյացիոն քայլին, թե նրանք Հայաստանին իբրև ամենաէժան գնով են գազ մատակարարում, որը, սակայն, իրականությանը չի համապատասխանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում